
Փոշմանել եմ, եթե Քյարամյանի պաշտոնանկության հարցով ստորագրահավաք լինի` չեմ միանա․ Հովիկ Աղազարյան. Irakanum.am

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը փոշմանել է և կարծում է, որ ճիշտ չէ ստորագրահավաք սկսել Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկության հարցով։
Այս մասին Irakanum.am–ի հետ զրույցում ասաց ինքը՝ Աղազարյանը, նշելով, թե կոնկրետ միջադեպի օրը գուցե և ինքը և Քյարամյանը ասել են սխալ բաներ։
Հովիկ Աղազարյանը միաժամանակ շեշտեց, որ շարունակում է պնդել, որ Քյարամյանն այդ պաշտոնի համար չէ, բայց որեւէ քայլ չի ձեռնարկելու նրա պաշտոնանկության հարցով, անգամ եթե որեւէ պատգամավոր դա անի, ինքը միևնույնն է` չի միանա։