Իրեն անհրաժեշտ հավելվածը տեղադրելու համար օգտատերը պետք է ներբեռներ ZIP արխիվ, որտեղ, իբր, անհրաժեշտ ԾԱ-ն էր։ Ներսում MSI ֆայլ էր (Windows-ում ծրագրեր տեղադրելու համար) և TXT փաստաթուղթ՝ ծրագրի տեղադրման համար գաղտնաբառով և հրահանգով: Նախքան ծրագրի գործարկումը խորհուրդ էր տրվում անջատել հակավիրուսային լուծումը։ Ընդ որում՝ մարդը չէր ստանում իր փնտրած ծրագիրը։ Դրա փոխարեն սարքում տեղադրվում էր վնասաբեր ԾԱ։
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ապրում է ավելի քան 5,000 մարդ։ Այս տվյալները հրապարակել է քաղաքի Վերակառուցման, շինարարության և կառավարման ծառայության գործադիր տնօրենի օգնական Համիդ Մեհդիևը։
Վարսակի ալյուրը հարուստ է սննդարար նյութերով, ինչպիսիք են՝ երկաթը, B խմբի վիտամինները, սպիտակուցը և օգնում է նվազեցնել խոլեստերինը, ասում է գենետիկայի մասնագետ Թիմ Սպեկտորը: Այս մասին նա խոսել է Coventry Live-ին տված հարցազրույցում։
Մասնագետը վարսակի ալյուրն անվանել է իդեալական սնունդ «վատ» խոլեստերինը նվազեցնելու համար, քանի որ այն պարունակում է լուծելի բետա-գլյուկան մանրաթել, որն օգնում է վերահսկել ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակը: Բայց դա անելու համար հարկավոր է ամեն օր վարսակի ալյուր ուտել, ինչը ապացուցվել է հետազոտություններով, նշել է նա։
Սպեկտորը միաժամանակ ընդգծել է, որ ոչ ամեն տեսակի վարսակի ալյուրն է հավասարապես առողջարար։ Նա խորհուրդ է տվել ուտել չմշակված վարսակից պատրաստված ուտեստներ՝ մեծ քանակությամբ թեփով։
Իշխանությունն իր ունեցած սահմանափակ ինտելեկտուալ ռեսուրսն իշխանական լծակների ու անսահմանափակ ֆինանսների հաշվին օգտագործում է բազմապատիկ ավելի բարձր արդյունավետությամբ, քան իրացվում է հակառակ դաշտում առկա բազմապատիկ ավելի մեծ ինտելեկտուալ ռեսուրսը։