Բաժիններ՝

Փրկու­թյան յու­րա­ցու­մը

Քրիս­տոս յուր ան­զու­գա­կան զո­հով քավեց մարդ­կու­թյան մեղ­քե­րը և յուր փա­ռավոր հարությամբ կյանք շնոր­հեց յուր հավա­տա­ցե­լոց: Սա­կայն մար­դիկ էլ չեն կա­րող վա­յե­լել այդ շնորհ­ներն, ե­թե չկա­րո­ղա­նան ըն­դու­նակ դառ­նալ դո­ցա. Քրիս­տոս տա­լիս է ըն­դու­նո­ղին, իսկ մարդ պետք է կա­րո­ղա­նա ըն­դու­նել այդ շնորհ­ներն ու յուրաց­նել:

Փրկու­թյունը յուրաց­նե­լու հա­մար մարդ պետք է ու­նե­նա գոր­ծու­նյա հավատք, այ­սինքն` պետք է ու­րա­խու­թյամբ և ա­մե­նայն մտքով, սրտով և էու­թյամբ ըն­դու­նի, սի­րե ու նվի­րվի Քրիս­տո­սին. «Վասն զի ա­ռանց հա­ւա­տոց ա­մե­նայն ինչ ան­վա­ւեր եւ որ­պէս ա­ւա­զա­շէն տունն է եւ ոչ առ­նու հաստա­տու­թիւն, զի հա­ւատն հիմն է ա­մե­նայն բա­րե­գոր­ծու­թեան»: Բայց ո­րով­հե­տև այդ­պի­սի անձ­նվի­րու­թյունը պետք է կա­տա­րյալ հա­մոզ­մուն­քով զորա­ցած լի­նի, ուս­տի պետք է ձեռք բե­րել կեն­դա­նի հավատ­քի պայ­ծա­ռու­թյուն ու հաստա­տու­թյուն: Եվ ա­հա ինչ­պես որ Քրիս­տոս ժո­ղո­վեց յուր հավա­տա­ցե­լոց յուր խոս­քի ուժով, նախ ու­սույց և ա­պա փրկա­գոր­ծեց, այդ­պես էլ մարդ հավատք ձեռք բե­րե­լու և փրկու­թյան հաս­նե­լու հա­մար պետք է լսի, ըմբռ­նի և յուր մտա­ծո­ղու­թյան նյութ շի­նե Քրիս­տո­սի Ավե­տա­րա­նը:

Այդ է պատ­ճառն, որ Քրիս­տոս հրա­մա­յեց յուր ա­շա­կերտ­նե­րին քա­րո­զել Ավե­տա­րա­նը բո­լոր մարդ­կանց, ըստ ո­րում` «հա­ւատք ի լսե­լոյ են, եւ լուր` ի Բա­նէն Քրիս­տո­սի» (Հռովմ., Ժ 17). մա­նավանդ որ մարդ­կանց մեջ ընդ­հան­րա­պես տար­բե­րու­թյուն չկա Աս­տու­ծո ա­ռաջ, այլ «զու­գա­հա­ւա­սար ա­մե­նե­քեան ծննդեամբ մտա­նեն յեր­կիր, եւ մա­հուամբ ե­լա­նեն ի սմա­նէ», – ա­սում է Ս. Ներ­սես Շնոր­հա­լին (Ընդհ., 95):

Սա­կայն «որ­պէս է տե­սա­նել ի բնու­թեանսն մե­րում, հին ախտքն բնու­թեանն մե­ղացն ոչ տայր թոյլ վաղ­վա­ղա­կի ե­կա­մուտ նո­րոյ կե­նացս ի ներքս ան­կա­նել» (Եղիշե, 213): Ուստիև ինչ­պես որ փրկու­թյունը տված է պատ­մա­կա­նա­պես, մարդ ևս պետք է պատ­մու­թյան նույն ճա­նա­պար­հով մոտե­նա նո­րան, այ­սինքն` բնա­կան և ա­զա­տա­կամ զար­գաց­մամբ: Այս ըն­թաց­քով ան­հա­տը ձգտում է մի բարձր զորու­թյան զգա­յա­րանք դառ­նալ, նո­րա պես զորա­նալ և յուր փրկու­թյունը ձեռք բե­րել: Մի կող­մից մարդն է կռվում աշ­խար­հի հա­կա­ռակ ներ­գոր­ծու­թյան դեմ, ել­նում է խավա­րից և հո­գու աղ­քա­տու­թյամբ, քաղց ու ծա­րավով (Մատթ., Ե 6) դեպի աստվա­ծա­յին շնոր­հը փա­փա­գում, իսկ մյուս կող­մից Աս­տու­ծո ո­ղոր­մա­ծու­թյունը գթում է նո­րա վրա ու յուր շնորհ­նե­րը պար­գևում: Մար­դը լսում է Աս­տու­ծո ձայնն և ոչ թե փա­կում է յուր սրտի ճա­նա­պարհն Աս­տու­ծո ա­ռաջ, այլ բաց է ա­նում, պատ­րաստում և ուղ­ղում, ըստ այնմ, թե` «Մեր­ձե­ցա­րուք առ Աս­տուած եւ մեր­ձես­ցի առ ձեզ»: Եվ ո­րով­հե­տև երբեք մարդ չի կա­րող կա­տա­րե­լա­պես ըն­դու­նակ դառ­նալ աստվա­ծա­յին շնոր­հաց և ար­ժա­նի, ուս­տի Աս­տված ո­ղոր­մա­ծա­բար, ըստ յուր ի­մաստու­թյան, ընտ­րում է բավա­րար ըն­դու­նա­կին և ար­ժա­նաց­նում յուր շնոր­հաց:

Կարդացեք նաև

Երբ արդեն մի ան­գամ ել­նում ենք ան­կյալ վի­ճա­կից ու մտնում շնոր­հաց տակ, այ­նու­հե­տև Ս. Հո­գին ա­ջակ­ցում է մեզ մեր նոր կյան­քի մեջ գործունյա լի­նե­լու հա­մար: Այդ նոր գոր­ծու­նեու­թյան մեջ մենք աշ­խա­տում ենք ոչ իբ­րև ստրուկ­ներ, այլ իբ­րև Աս­տու­ծո ա­զատ որ­դիք ու Քրիս­տո­սի բա­րե­կամ­ներ, որպեսզի վերջ­նա­կա­նա­պես ար­ժա­նի հան­դի­սա­նանք հաղթա­կան ե­րա­նու­թյան: Այս­պի­սով, մար­դու փրկու­թյունն ե­րեք աստի­ճան ու­նի. մեկ` որ նախ­քան շնոր­հաց տակ մտնե­լը ամեն կերպ չար­չար­վում է ա­պա­կա­նու­թյան մեջ, ու­զում է ել­նել, բայց ինքն «ան­ձամբ ան­ձին» չէ կա­րո­ղա­նում: Երկ­րորդ` որ ձգտե­լով դեպի Աս­տու­ծո ո­ղոր­մու­թյունը, ստա­նում է նո­րա շնորհ­ներն և Ս. Հո­գու ա­ջակ­ցու­թյան նվիր­վում: Եվ եր­րորդ` որ ա­զա­տա­պես ծա­ռա­յում է յուր կոչ­ման ի­րա­գործ­ման Ս. Հո­գու շնոր­հով, բայց աշ­խար­հա­յին խո­չըն­դոտ­նե­րի դեմ կռվում է և մի­միայն հան­դեր­ձյալ կյան­քում հաս­նում յուր կոչ­ման հաղթա­նա­կին:

Այս ե­րեք աստի­ճա­նում հավա­տա­ցյալը մի բնա­կան զար­գա­ցումն ու­նի, այն­պես որ` [հույսը] ո՛չ կա­րող է մի­միայն յուր ուժե­րի վրա դնել ու նպա­տա­կի հաս­նել և ո՛չ էլ ա­ռանց աշ­խա­տան­քի Աս­տու­ծո շնորհ­նե­րը վա­յե­լել: Այլ տեղ կա, երբ նա պետք է սպա­սե հուն­ձի հաս­նե­լուն (Մարկ., Դ 27), բայց հա­սած հուն­ձը ջան­քի է կա­րոտ Աս­տու­ծո գոր­ծին օգ­տա­կար դառ­նա­լու հա­մար, ուստիև Քրիս­տոս պա­տվի­րում է. «Ջա­նա­ցա­րուք մտա­նել ընդ նեղ դուռն», և «խնդրե­ցէք, եւ տա­ցի ձեզ, հայ­ցե­ցէք եւ գտջիք, բաղ­խե­ցէք, եւ բաց­ցի ձեզ»:

Տեղ էլ կա, որ պետք է փոր­ձու­թյուն­նե­րից զգու­շա­նանք, ըստ այնմ, թե «Ար­թուն կա­ցէք եւ ա­ղօթս ա­րա­րէք, զի մի ան­կա­նի­ցիք ի փոր­ձու­թիւն»: Իսկ այս ա­մենն ի­րա­գոր­ծած կլի­նինք այն ժա­մա­նակ, երբ կաշ­խա­տենք ամեն ջան­քով, բայցև մեր հույսն Աս­տու­ծո ո­ղոր­մու­թյան վրա կդնենք, ոչ թե մեր ան­կա­տար ջան­քի ու կամ­քի, այլ Աս­տու­ծո ա­ռատ գթու­թյան հա­մե­մատ կու­զե­նանք ստա­նալ: Քրիս­տո­նեա­կան բնավո­րու­թյան իս­կա­կան հավա­սա­րա­կշ­ռու­թյունն այս է, որ պսակ­վում է:

Իսկ այս հավա­սա­րակշ­ռու­թյունը խան­գար­վում է այն ժա­մա­նակ, երբ մարդ կա՛մ աշ­խա­տանքն է աչ­քից ձգում և կա՛մ Աս­տու­ծո ո­ղոր­մու­թյան հույսն ու հավատ­քը: Մի­միայն նվի­րվել սե­փա­կան ուժե­րին և Աս­տու­ծուն մո­ռա­նալ` նույն­քան ան­հա­մա­պա­տաս­խան է մարդ­կա­յին կոչ­ման, որ­քան հե­ռա­նալ աշ­խա­տան­քից ու լոկ ճգնու­թյան անձ­նա­տուր լի­նել: Սա­կայն նկա­տե­լի է, որ այդ­պի­սի ծայ­րա­հեղու­թյուն մշտա­պես տևել չի կա­րող. ըստ ո­րում, աստվա­ծա­նվեր մար­դու կյան­քում ևս մերթ աստվա­ծա­յին աշ­խա­տան­քի ըն­թացքն է գե­րիշ­խում, մերթ աստվա­ծա­յին շնոր­հաց նվի­րվի­լը. այդ­պես էին Հովհան­նես ու Պո­ղոս ա­ռա­քյալ­նե­րը, այդ­պես էին և Հա­յաստան­յայց Ս. Ե­կե­ղե­ցու հռչա­կավոր գոր­ծիչ­նե­րը` Ս. Գրի­գոր Լու­սավո­րիչ, Ս. Սա­հակ, Ս. Եղիշե, Ս. Տրդատ, և այլք, ո­րոնք, եր­բեմն ճգնա­կան կյան­քի նվի­րվելով, զորա­նում էին և ա­ռավել մեծ ուժով ու ո­գևո­րու­թյամբ գոր­ծում աստվա­ծա­յին ան­դաստա­նի մեջ կամ ներ­գոր­ծում ժո­ղովր­դի վրա յուրյանց վերջ­նա­կան անձ­նա­զո­հու­թյամբ: Մի խոս­քով` «Ո­րոց կամքն շար­ժին զգա­յու­թեամբքն ի բա­րի կամ ի չար, զնոյն և հա­տու­ցումն ըն­դու­նի­ցին» (Հա­ճախ., Ե 355):

Այս­պի­սով, մար­դու կամ­քը հիմ­նա­կան դեր է կա­տա­րում նո­րա փրկու­թյան գոր­ծում` թե՛ նախքան փրկու­թյունն և թե՛ փրկու­թյան ըն­թաց­քում: Սա­կայն փրկու­թյունը նույնիսկ Աս­տու­ծո պատ­կեր-մար­դու կո­չումն է, և ճշմա­րիտ ա­զա­տու­թյունը մի­միայն փրկու­թյան մեջ է. ուստիև Աս­տու­ծո տնօ­րի­նու­թյունն է բո­լոր մարդ­կանց փրկու­թյունը, որ ի­րա­գործ­վում է ա­զա­տա­պես, այ­սինքն` մար­դու կա­մավոր հավատ­քով միայն: Կո­չված են ա­մեն­քը, միայն թե ընտր­վում են ըն­դու­նակ­ներն ու հավա­տա­ցող­ներն, ո­րոնք և Աս­տու­ծո շնոր­հով ա­ճում են և դառ­նում են այն, ինչ որ Աս­տված հարմար և հա­մե­մատ է հա­մա­րում նո­ցա կա­րո­ղու­թյան ու ձիր­քին` բնա­կան զար­գաց­մամբ: Քրիս­տոս կան­չում է մեղ­քով բեռ­նված­նե­րին, ո­րոնք յուրյանց վի­ճա­կից ել­նե­լու աշ­խա­տան­քով հոգ­նել են (Մատթ., ԺԱ 28). ով կկա­մե­նա, կդառ­նա ու կփրկվի, իսկ չդար­ձո­ղը դա­տա­պարտ­վում է յուր վի­ճա­կում, քա­նի որ յուր կո­չու­մը չէ ի­րա­գոր­ծում, չէ դառ­նում այն, ինչ որ ստեղ­ծված է լի­նե­լու և ար­ձա­գանք չէ տա­լիս Աս­տու­ծո օգ­նու­թյան ձայ­նին դեպի լույս դի­մե­լու հա­մար: Այդ­պի­սիք դեռևս պետք է ա­պա­կա­նու­թյան մեջ յուրյանց կա­տա­րյալ ըն­թացքն անց­նեն, ո­րոնք և բա­ցա­սա­կա­նա­պես ևս Աս­տու­ծո նա­խախ­նա­մու­թյան ծա­ռա­յե­լով` ի վերջո դար­ձի ճգնա­ժա­մը կու­նե­նան:

Ինչ­պես ան­հատն, այն­պես էլ ամ­բողջ ազ­գը կա­րող է յուր պատ­մա­կան կյան­քով ու բնա­կան վի­ճա­կով ու ձիր­քով ավե­լի շուտ ըն­դու­նակ դառ­նալ շնոր­հաց, Աս­տու­ծո ձայ­նին ար­ձա­գանք տալ և Ս. Հո­գու զգա­յա­րան­քը լի­նել: Այդ­պի­սի ազգն ան­շուշտ յուր հո­գևոր հարս­տու­թյուն­նե­րով և պատ­մա­կան կյան­քի բա­րե­հաջող ըն­թաց­քով ա­ռանձ­նա­պես վա­յե­լել է աստվա­ծա­յին նա­խախ­նա­մու­թյունն և ու­րեմն բնա­կա­նա­պես դի­մել է դեպի փրկու­թյուն: Մինչդեռ ու­րիշ­նե­րը զուրկ են այդ բո­լոր հան­գա­մանք­նե­րից յուրյանց լոկ աշ­խար­հա­յին ձգտմանց պատ­ճա­ռով: Այդ­պի­սիք ևս դեռ կա­րոտ կլի­նին ժա­մա­նա­կի, որ հա­սու­նա­նան` աշ­խար­հա­յի­նի մեջ կա­տա­րե­լա­գոր­ծվելով, ու­նե­նան յուրյանց ժա­մա­նա­կի լրումն և ա­պա ջո­կվեն, ընտ­րվին աշ­խար­հի ըն­թաց­քից և Աս­տու­ծո ժո­ղո­վուր­դը դառ­նան:

Մին­չև որ մի ազգ յուր բնա­կան ըն­թաց­քով չգա ու չհա­սու­նա­նա, նա չի կա­րող զորավոր լի­նել աստ­վա­ծա­յին նոր կյան­քի հա­մար, ուստիև չի կա­րող փրկու­թյան մեջ թևա­կո­խել, նա դեռ գտնվում է Աս­տու­ծո ընդ­հա­նուր նա­խախ­նա­մու­թյան ներ­քո, կամ այն նա­խա­պատ­րաստու­թյունն է անց­նում, որ կա­րևոր էր մին­չև Քրիս­տո­սի գալն իսկ: Ոչ մի ժո­ղո­վուրդ չի կա­րող Քրիս­տո­սին ըն­դու­նել, մին­չև որ նա այդ նա­խա­պատ­րաստու­թյունը չանց­նի և այն­քան չհա­սու­նա­նա, մին­չև որ կա­րո­ղա­նա յուր լե­զվով լսել Աս­տու­ծո խոս­քը, յուր լե­զվով պաշ­տել նո­րան և յուր հո­գով ու սրտով նվի­րվել նո­րան ու նո­րա գոր­ծը կա­տա­րել, այ­սինքն` խմոր լի­նել ճշմար­տու­թյան աճ­ման և մյուս ժո­ղո­վուրդ­նե­րի փրկու­թյան հա­մար: Իսկ այդ­պի­սի ժա­մա­նակ ու­նի ամեն մի ժո­ղո­վուրդ. բավա­կան է, որ մի ժո­ղո­վուրդ պատ­մա­կան ազգ է դառ­նում, նո­րա ժա­մա­նա­կը լրա­ցած է, և նա քրիս­տո­նյա է դառ­նում ու յուր հատուկ դե­րը կամ կո­չու­մը կա­տա­րել սկսում Աս­տու­ծո ար­քա­յու­թյան մեջ ան­հատ­նե­րի փրկու­թյան հա­մար:

Ընտ­րյալ ազգն աշ­խա­տում է յուր ամեն մի ան­դա­մի լու­սավո­րու­թյան հա­մար, մա­նավանդ որ աշ­խար­հից ա­նարգվա­ծը բարձր է` ըստ Աս­տու­ծո: Եվ այդ աստվա­ծա­յին ի­մաստու­թյունն ան­հա­սա­նե­լի է, վասնզի նա է միայն քննում մարդ­կանց սրտե­րը և գնա­հա­տում է նո­ցա, ո­րոնք հա­լած­վում են աշ­խար­հից` ճշմար­տու­թյան և Աս­տու­ծո ա­նվան հա­մար, և ո­րոնք ձգտում են տալ «զկայ­սերն` կայ­սեր եւ զԱս­տու­ծոյն` Աս­տու­ծոյ», կա­մե­նա­լով Աս­տու­ծո հա­ճո լի­նել և ոչ մարդ­կանց. «Վա՛յ ձեզ», – ա­սում է Քրիս­տոս, – «յոր­ժամ բա­րի ա­սի­ցեն զձէնջ ա­մե­նայն մար­դիկ, զի այդ­պէս առ­նէին սուտ մար­գա­րէիցն հարքն նո­ցա» (Ղուկ., Զ 26):

Հե­տևա­բար և նա, որ յուր ձիր­քով, ըստ յուր կյան­քին և աստ­վա­ծա­յին շնոր­հաց ավե­լի շու­տով է Աս­տու­ծո ընտ­րյալը դառ­նում, լի­նի նա ան­հատ թե ազգ, ա­ռավել պար­տիք էլ է ստա­նում Աս­տու­ծո գործ կա­տա­րե­լու նաև այ­լոց փրկու­թյան հա­մար` ըստ չա­փու կա­րո­ղու­թյան և Աս­տու­ծո շնոր­հաց վա­յել­ման: Ա­մեն մի այդ­պի­սի ընտ­րյալ պետք է լույս լի­նի լեռան վրա և աղ` ամեն մի ան­կյունում (Մատթ., Ե 13-16), վասնզի ժա­մա­նա­կի լրմամբ և հան­գա­մա­նաց բեր­մամբ նո­րա մեջ է աստվա­ծա­յին լույսը ցո­լա­նում ինչ­պես մի գո­գավոր ա­պա­կու մեջ, և նո­րա մեջ աստվա­ծա­յին ա­ղը ազ­դու մնում` ինչ­պես հո­վա­նու տակ. բնավո­րու­թյան գոր­ծոն հո­սանք­նե­րը նո­րա մեջ են բա­րե­հաջող կեր­պով բա­ղադր­վել: Սա­կայն ա­մե­նայն ոք, փրկու­թյան մեջ մտնե­լով, կա­րող է այդ­պի­սին լի­նել յուր շրջա­նում և պար­տավոր է յուր պարտ­քը կա­տա­րել, որպեսզի ա­ռա­ջի­նը դար­ձած լի­նե­լով ժա­մա­նա­կի մեջ` վերս­տին վեր­ջի­նը չդառ­նա: Նա պետք է գործունյա հավատ­քով յուր քրիս­տո­նեա­կան կյան­քը պսա­կե, որ ար­ժա­նա­նա հան­դեր­ձյալ հաղթա­կան փա­ռաց` անց­նե­լով յուր փրկու­թյան եր­րորդ աստի­ճա­նի ըն­թաց­քը:

Ու­րեմն ար­ձա­գանք տալ Աս­տու­ծո կոչ­ման ձայ­նին, զորա­նալ Ս. Հո­գով, հարա­տևել նո­րա շնոր­հաց տակ և կեն­դա­նի հավատ­քի գոր­ծու­նեու­թյամբ ըն­թա­նալ կյան­քի ըն­թացքն. ա­հա՛ այս է այն ու­ղիղ ճա­նա­պարհն, որ տա­նում է մեզ Քրիս­տո­սով դեպի նո­րա փա­ռաց ժա­ռան­գու­մը: «Ար­դա­րեւ` որ հաստա­տեալ է ի սէրն Քրիս­տո­սի եւ պա­հէ զպա­տուի­րանս նո­րա, նա հա­նա­պազ հո­գայ վասն աշ­խար­հի խա­ղա­ղու­թեան եւ վասն Ս. Ե­կե­ղեց­ւոյ հաստա­տու­թեան, եւ վասն ան­ձին եւ ըն­կե­րաց փրկու­թեան. եւ զնոյն հա­նա­պազ խնդրէ ի Քրիս­տո­սէ: Վասն զի որ սի­րէ զԱս­տուած, նման նմին զա­մե­նայն մար­դոյ կա­մի զկեալն»:

Հռովմեա­կան ե­կե­ղե­ցին, ըն­դու­նե­լով, որ նա­խա­մարդն յուր մե­ղան­չու­մով մի­միայն զրկվել է «գերբ­նա­կան շնոր­հաց ձիր­քից» և այ­դով մի­միայն խան­գա­րվել է մարմ­նի և հո­գու հարա­բե­րու­թյունը, փրկու­թյան յուրաց­ման նկատ­մամբ ևս հե­տևո­ղու­թյուն է պա­հում` ըստ Պե­ղա­գյան մո­լո­րու­թյան: Նո­րա ա­սե­լով` ան­կյալ մար­դուն մնում է նախ` ջնջել մեղքն Աս­տու­ծո ա­ռաջ կամ գնել, և երկ­րորդ` վերս­տին ստա­նալ այդ ձիրքն, որ վե­րա­կանգ­նվի ա­ռա­ջվա վի­ճա­կը:

Ըստ նո­րա վար­դա­պե­տու­թյան` այդ եր­կուքն էլ կա­տա­րեց Քրիս­տոս, ուստիև մարդ­կանց մնում է յուրաց­նել Քրիս­տո­սի վաստակ­ներն ու ս. խոր­հուրդ­նե­րով օգ­տվել գերբ­նա­կան շնորհ­քից: Այս ամեն մարդ կա­րող է կա­տա­րել` ինք­նու­րույնա­բար բա­րի գոր­ծեր գոր­ծե­լով, ո­րոն­ցից հառաջ է գա­լիս և հավատք, և այս­պի­սով ձեռք կբե­րվի կորց­րած շնորհ­քը, կամ մարդ վերս­տին ար­ժա­նի կդառ­նա յուր ա­ռա­ջվա դրու­թյան: Սա­կայն մարդ, կա­տա­րե­լով Աս­տու­ծո պա­տվի­րան­նե­րը, կար­ժա­նա­նա այդ­պի­սի փրկու­թյան և միև­նույն ժա­մա­նակ կա­րող է ավե­լի շատ բա­րիք­ներ էլ գոր­ծել պահ­քով, աղոթ­քով, ո­ղոր­մու­թյամբ և այլն (առ­հա­սա­րակ ըստ կղե­րա­կա­նաց ո­րոշ­ման) ավե­լի, քան պա­հանջ­վում է, և այդ կլի­նի ավե­լա­ցուկ վաստակ (opera supereroga­tio­nis): Այդ­պի­սի գոր­ծողք բարձր կա­տա­րե­լու­թյան սուրբ են ու ե­րա­նե­լի են, ո­րոնց ավե­լորդ, այ­սինքն` Աս­տու­ծո և յուր հա­մար ան­կա­րևոր վաստակ­նե­րից կազմ­վում է «ե­կե­ղե­ցա­կան գան­ձա­րան վաստա­կոց» (thesaurus meritorum), ո­րոն­ցից Հռով­մա քա­հա­նա­յա­պե­տը կա­րող է բա­ժին հա­նել մե­ղավոր մարդ­կանց, ուստիև ծա­խում է թո­ղու­թյան թղթեր: Մար­դու այդ գոր­ծե­րի վե­րա­բեր­մամբ էլ ե­զվի­թա­կան բա­րո­յա­բա­նու­թյունն է ա­ռաջ­նոր­դում, որ նշա­նավոր է մա­նավանդ հինգ մո­լո­րու­թյուն­նե­րով, ո­րոնք են.

1. Չա­փով ու կշռով հա­շվա­րա­րու­թյունը, զորօրինակ, թե որ­քա՞ն, տա­րին քա­նի՞ ան­գամ, որ­տե՞ղ և ինչ­պե՞ս պետք է սի­րել Աս­տու­ծուն, կամ այս ու այն բա­րու­թյուն ա­նել և այլն:

2. Ա­պաշ­խա­րու­թյան ան­կա­րոտ մեղ­քե­րի տե­սու­թյուն, ո­րով նե­րե­լի են հա­մա­րում ո­րոշ մեղ­քեր և ա­նա­պաշ­խա­րե­լի, զորօրինակ, ծու­լու­թյուն, շա­տա­կե­րու­թյուն, 25 կոպ. չափ գո­ղու­թյուն և այլն:

3. Երկ­դի­մու­թյամբ ու երկմ­տու­թյամբ խա­բեու­թյան նե­րե­լիու­թյուն, այ­սինքն` որ կա­րե­լի է սուտ չա­սել, բայց երկմ­տու­թյամբ ու երկ­դի­մու­թյամբ խոսել և այլն:

4. «Նպա­տակն ար­դա­րաց­նում է մի­ջո­ցը», այ­սինքն` բա­րի նպա­տա­կի հա­մար ա­մե­նայն չար մի­ջոց նե­րե­լի է:

5. ճշմար­տան­մա­նու­թյան օրենք, ո­րով ամեն մի հանցան­քի մեջ սո­փես­տորեն մի ճշմար­տու­թյուն ո­րո­նե­լով` ար­դա­րաց­նում են մե­ղավո­րին:

Այս ա­մե­նի հա­մե­մատ Հռովմեական ե­կե­ղե­ցին ԺԲ. դա­րից սկսած ու­նի և մի տե­սակ երկ­րավոր դա­տաստան, ո­րում սրբեր ու ե­րա­նե­լի­ներ է սահ­մա­նում յուր վաստա­կավոր­նե­րի խմբից ու պաշ­տե­լի դարձ­նում (canonisation): Տե՛ս և Մխի­թար Տաշ­րա­ցի, անդ. էջ 23:

Ըստ այսմ` շատ հին վախ­ճա­նված­նե­րից ա­ռա­ջարկ­վում է սրբաց­նել և Հռով­մա քա­հա­նա­յա­պե­տը, հան­դի­սավոր կեր­պով և ա­ռա­ջար­կվա­ծի դեմ «սա­տա­նա­յի փաստա­բա­նի» ա­ռար­կու­թյունը լսե­լուց հետո, հառաջ բե­րված նո­րա ար­տա­կարգ հրաշք­նե­րի և ա­ռա­քի­նու­թյանց հի­ման վրա սուրբ է ա­նվա­նում և ամ­բողջ ե­կե­ղե­ցում պաշ­տե­լի հայտա­րա­րում: Սրբաց­ման ար­ժա­նա­նա­լու ա­ռա­ջին աստի­ճանն է «ե­րա­նա­ցու­մը», ո­րով կա­նոն­վում է, թե ա­ռա­ջար­կվա­ծը պաշ­տե­լի է ոչ թե ամ­բողջ ե­կե­ղե­ցում, այլ մի կող­մում ու գավա­ռում: Զար­մա­նա­լի է միայն, որ «ե­րա­նե­լի» կա­նո­նվա­ծը հետո նո­րից ա­ռա­ջարկ­վում է սրբաց­ման հա­մար, երբ հառաջ են բե­րում նո­րա կյան­քից նո­րա­նոր սքան­չե­լիք­նե­րի տե­ղե­կու­թյուն այն քա­հա­նա­յա­պե­տին, որ ա­ռաջ միայն ե­րա­նե­լիու­թյան է ար­ժա­նաց­նում:

Ու­րեմն մարդ ինքն է փրկու­թյուն վաստա­կում յուր գոր­ծե­րով. մարդ ին­քը վե­րաց­նում է յուր և Աս­տու­ծո մի­ջի գրե­թե ի­րավա­բա­նա­կան հա­շիվնե­րը. մարդ մին­չև ան­գամ ավե­լի գոր­ծեր կա­րող է կա­տա­րել, քան Աս­տված կա­րո­ղա­նում է պա­հան­ջել, կամ թե մարդ կա­րող է կա­տա­րյալ դառ­նալ և փոքր էլ ավե­լի ար­ժա­նիք­ներ գան­ձել այ­լոց հա­մար. վեր­ջա­պես մարդ կա­րող է կա­տա­րյալ դառ­նալ, և մե­ղավորն ոչ թե Քրիս­տո­սով է փրկվում, այլ ու­րի­շի ավե­լորդ վաստա­կով և մա­նավանդ Հռով­մա քա­հա­նա­յա­պե­տի կշռա­դա­տու­թյամբ ու հրա­մա­նով: Այս հի­մամբ Հռովմեա­կան ե­կե­ղե­ցին մո­լո­րու­թյան մեջ զա­ռա­ծում է` վար­դա­պե­տե­լով, որ յուր պաշ­տոն­յանե­րը կղեր, այ­սինքն` ժա­ռան­գավոր­ներ են, իսկ ժո­ղո­վուր­դը` մի տե­սակ կցվածք, ե­կվոր ո­ղոր­մե­լի­ներ, ո­րոնք նո­ցա փշրանք­նե­րին են կա­րոտ ևեթ:

Հռով­մա քա­հա­նա­յա­պե­տը, դնե­լով յուր գլխին ակ­նա­զարդ ե­ռա­կի խոյր, ո­րի վե­րև ամ­րաց­րած է մի ոս­կի երկ­րա­գունդ, քա­րո­զում է, թե յուրն է ի­րավուն­քը երկն­քում` մարդ­կանց սուրբ կո­չե­լու, յուրն է ի­րավունքն և քավա­րա­նում` նո­րա տան­ջանք­նե­րից թո­ղու­թյան թղթե­րով ա­զա­տե­լու, և յուրն է ի­րավուն­քը երկ­րի վրա, որ ար­տա­հայտում է բա­նադ­րան­քով. ինքն ա­րե­գակն է, և յուրյանից են լույս ստա­նում նույնիսկ թա­գավոր­ներն, ո­րոնք լու­սին են: Ե­կե­ղե­ցին կղերն է և Քրիս­տո­սի` իբ­րև թե հաստա­տած, եր­կու սրե­րը (Ղուկ., ԻԲ 38) ներ­կա­յաց­նում են ե­կե­ղե­ցու ու պե­տա­կան իշ­խա­նու­թյունը. ե­կե­ղե­ցին հո­գևորն է գոր­ծադ­րում, իսկ մարմ­նավո­րը ե­կե­ղե­ցու հա­մար է հի­րարկ­վում:

Բո­ղո­քա­կանք էլ, ո­րոնք միշտ ա­ռաջ­նոր­դվել են Հռովմեա­կան ե­կե­ղե­ցուն հա­կա­ռակ սկզբուն­քով, բո­լո­րո­վին ընդ­հա­կա­ռակն են վար­դա­պե­տում (թե­րևս հենվելով 0գոս­տի­նո­սի մի թյուր կար­ծի­քի վրա): Նո­քա ա­սում են` մարդ ա­նըն­դու­նակ է աստվա­ծա­յին շնոր­հաց գոր­ծակ­ցե­լու, այլ Աս­տու­ծուց մխի­թար­վում է և ար­դար հրա­պա­րակ­վում, երբ նա լսում է Աս­տու­ծո խոսքն և ըն­դու­նում է Ս. Հո­գուն: Նո­րո­գված քրիս­տո­նյան, ան­կա­րող լի­նե­լով գոր­ծակ­ցել Աս­տու­ծո յուր փրկու­թյան հա­մար, պետք է շնոր­հա­կա­լու­թյան և հնա­զան­դու­թյան զգաց­մուն­քով բա­րի գոր­ծե, միայն թե այդ գոր­ծերն ոչ մի նշա­նա­կու­թյուն չու­նին նո­րա փրկու­թյան հա­մար, ըստ ո­րում` այ­դոնք չեն հիշվելու հավի­տե­նա­կան փրկու­թյան մեջ մտնե­լու հա­մար: Հավի­տե­նա­կան կյանքն ոչ թե բա­րե­գոր­ծու­թյամբ է տրվում, այլ` մի­միայն հավատ­քով:

Ըստ այսմ` բո­ղո­քա­կանք, մեր­ժե­լով Հռովմեական ե­կե­ղե­ցու ար­տա­քին դարձ­րած փրկա­գոր­ծու­թյունը, ձգտում են կա­տա­րե­լա­պես ներ­քին դարձ­նել, սա­կայն չկա­րո­ղա­նա­լով ճշմար­տու­թյան մեջ մնալ, ընկ­նում են հա­կա­ռակ ծայ­րա­հեղու­թյան մեջ: Այս ուս­մուն­քը հա­կա­սու­թյանց մեջ է ընկ­նում, որ ա­սում է, թե մարդ չի կա­րող յուր փրկու­թյան հա­մար գոր­ծակ­ցել Աս­տու­ծուն, բայցև ա­սում է, թե պետք է հավատ­քով միա­նա Աս­տու­ծո հետ, որ փրկվի. քրիս­տո­նյան պետք է բա­րի գոր­ծե, բայց և այն­պես նո­րա գոր­ծե­րը նշա­նա­կու­թյուն չու­նին նո­րա փրկու­թյան հա­մար: Թե­րի է այս ուս­մուն­քը, վասնզի դարձ­նում է հավատ­քը մի մտավոր ու­շադ­րու­թյուն ա­ռանց զգաց­մուն­քի ու կամ­քի, այն­պես որ, բավա­կան է քրիս­տո­նյա­յին մտա­ծել Քրիս­տո­սի վրա, ու կփրկվի նա: Ու­րեմն փրկու­թյունն էլ ոչ այլ ինչ է, ե­թե ոչ մի անձ­նա­կան գի­տակ­ցու­թյուն, թե ին­քը փրկվել է, մի հա­մոզ­մունք և ու­րիշ ո­չինչ, թե ին­քը փրկվել է` ըստ գնոս­տի­կյան սկզբանց:

Այ­նու­հե­տև մար­դուն ըն­դար­ձակ աս­պա­րեզ է մնում ինք­նաստվա­ծաց­ման և ինք­նա­գո­հու­թյան, այ­սինքն` հա­կա­ռակ Հռովմեական ե­կե­ղե­ցուն` ա­ռանց կա­րոտե­լու ո՛չ ե­կե­ղե­ցու, ո՛չ հո­գևո­րա­կա­նու­թյան և ո՛չ ս. խոր­հուրդ­նե­րին ան­գամ: Այլև ո­րով­հե­տև մար­դու հա­մակ­րու­թյունից կամ ու­շադ­րու­թյունից է միայն կա­խված նո­րա փրկու­թյունը, հե­տևա­բար նա կա­րող է մի դյուրին մտադ­րու­թյամբ գրավել փրկու­թյունն ինչ­պես մի գա­ղա­փար կամ մի գիտ­նա­կան տե­սու­թյուն:

Ու­րեմն դար­ձյալ հա­կա­սու­թյուն­ներ, մարդ ո­չինչ է, բայցև այն­պես նո­րա փրկու­թյունը յուր մի ինք­նա­հաճ ու­շադ­րու­թյունից է կա­խված. նո­րա փրկու­թյունը կա­տար­վում է, միտք դարձ­նե­լով Աս­տու­ծո վրա, բայցև նա չի կա­րող գոր­ծակ­ցել Աս­տու­ծո. նա դառ­նում է մի մե­քե­նա փրկա­գոր­ծու­թյան տակ, բայց և ինքն գի­տե` փրկված է թե ոչ և այլն, և այլն: Այդ ա­մե­նը ծա­գում է նո­րա­նից, որ բո­ղո­քա­կա­նաց քա­րո­զած հավատ­քը իս­կա­պես մե­ռյալ է, բղխում է մի­միայն մտքից և ոչ թե մար­դու հո­գու բո­լոր կա­րո­ղու­թյուն­նե­րից կամ լրու­մից:

Սա­կայն չէ՞ որ ա­ռա­քյալն ա­սում է. «Դու հա­ւա­տա՞ս, զի մի է Աս­տուած, բար­ւոք առ­նես. եւ դեւք հա­ւա­տան եւ սար­սեն» (Հակ., Բ 19, 24. Մատթ., Է 21. Հռ., Բ 6, 13), ո­րոնց սա­կայն փրկու­թյուն չկա: Այս­պի­սով, Հռովմեական ե­կե­ղե­ցին աստվա­ծաց­նում է յուր քա­հա­նա­յա­պե­տին և մար­դու փրկու­թյունը նո­րա­նից կա­խյալ դրու­թյան մեջ դնում, իսկ բո­ղո­քա­կան ե­կե­ղե­ցին ան­հա­տին է աստվա­ծաց­նում և ա­մե­նայն ինչ նո­րան են­թար­կում: Այն­տեղ չկա հավա­սա­րու­թյուն, և կղե­րը յուր հոտի տերն է և ոչ պաշ­տոնյան, իսկ այս­տեղ չկա սի­րո միու­թյուն և ա­ռաջ­նոր­դու­թյուն, և ժո­ղո­վուր­դը ցրվում է ա­մե­նու­րեք ու գա­հա­վիժ­վում: Այն­տեղ խաբ­վում է հավա­տա­ցյալն` յուր փրկու­թյունը ե­ռա­պե­տից ստա­ցած հա­մա­րե­լով, այս­տեղ զա­ռան­ցում է ինք­նա­խա­բու­թյան մեջ ան­հա­տը` ե­րևա­կա­յե­լով, որ յուր ինք­նահ­նար «հավատ­քով» կամ տե­սա­կան մտա­ծո­ղու­թյամբ փրկված է ա­նընկ­ճե­լի:

Ցվինգ­լի ու Կալ­վինն էլ, ըն­դու­նե­լով բո­ղո­քա­կան այն սկզբուն­քը, թե մար­դը մե­ղան­չու­մով բո­լո­րո­վին ըն­կավ ու զրկվեց ոչ միայն բա­րի գոր­ծե­լու կա­րո­ղու­թյունից, այլև կա­մե­ցո­ղու­թյունից, սկսան քա­րո­զել ճշգրիտ հե­տևո­ղա­կա­նու­թյամբ հա­կա­ռակ լու­թե­րան­նե­րին` հե­տևյալը. մարդ ա­նըն­դու­նակ է բա­րե­գոր­ծու­թյան, նա կա­րող է մի­միայն հավատ­քով փրկվել, իսկ այդ հավատքն Աս­տու­ծո տուրքն է, շնորհն է և ոչ թե մար­դու կամ­քովն է: Եվ ո­րով­հե­տև փրկվում են ոչ բո­լոր մար­դիկ, այլ միայն նո­քա, ում որ ընտ­րում է Աս­տված, ուս­տի մար­դու փրկու­թյունը նա­խա­սահ­ման­ված է:

Աս­տու­ծո հա­մար չկա ոչ մի սահ­մա­նա­փա­կու­թյուն, և նո­րա կամ­քը թա­գավո­րում է ա­մե­նայն գոր­ծում և ամեն մար­դու վրա, ըստ ո­րում` մար­դու կամ­քը ո­չինչ է նո­րա ա­ռաջ: Եվ ո­րով­հե­տև նա այդ կամ­քի հետ ու­նի և ա­մե­նա­գի­տու­թյուն, հե­տևա­բար նա ի հավի­տե­նից գի­տեր ամեն լի­նե­լիք և թե ո՞վ պետք է փրկվի և ո՞վ ոչ: Ու­րեմն Աս­տված նա­խա­սահ­մա­նել է մեկին կո­րուստ, մյու­սին` փրկու­թյուն. մեկին տա­լիս է յուր շնոր­հը, մյու­սին` ա­նեծք, և եր­կուքն էլ չեն կա­րող ընդ­դի­մա­նալ Աս­տու­ծո կամ­քին, այլ, ու­զեն չու­զեն, պետք է այդ­պես լի­նին: Ա­մեն մարդ ծնվում է ճա­կա­տագ­րով կա՛մ իբ­րև չար, կա՛մ իբ­րև բա­րի` ըստ Աս­տու­ծո կամ­քին: Հավա­տա­ցյալը կա­րող է խա­ղաղ ու հան­գիստ լի­նել, լավ գի­տե­նա­լով, որ ինքն ան­պատ­ճառ փրկու­թյուն է ստա­նա­լու: Մի խոս­քով այս տե­սու­թյունը ո՛չ այլ ինչ է, ե­թե ոչ` հին հե­թա­նո­սա­կան մո­լո­րու­թյունն ա՛յն տար­բե­րու­թյամբ, որ այն­տեղ բա­րին Աս­տու­ծուց էին հա­մա­րում, իսկ չա­րը` անհ­րա­ժեշ­տա­պես դևից:

Այս ակ­նե­րև ա­ղան­դավո­րու­թյամբ ա­նարգ­վում է թե՛ Աս­տու­ծո սրբու­թյունն, ար­դա­րու­թյունն և ա­մե­նա­բա­րու­թյունն, և թե՛ մարդ այլևս չէ ճա­նա­չում բա­րո­յա­պես ա­զատ` ըստ պատ­կե­րին Աս­տու­ծո ստեղ­ծված: Աս­տված դառ­նում է մար­դու չա­րու­թյանց պատ­ճառ, և այս տե­սու­թյունից նո­քա չեն քաշ­վում, հիմ­նվելով յուրյանց այն մո­լո­րու­թյան վրա, թե Աս­տված դուրս է յուր ստեղ­ծած օրենք­նե­րից իսկ, չա­րի պատ­ճառ լի­նե­լով` նա ո­չինչ չի ա­նում, այլ մե­ղադր­վում է չա­րա­գործ մարդն, որ օ­րի­նա­զանց է գտնվում: Այս արդեն մի այ­լան­դա­կու­թյուն է, քա­նի որ Աս­տու­ծո մա­սին պնդում է, որ նա յուր բա­րո­յա­կան օրենք­նե­րից դուրս է, մեկի հա­մար ա­մե­նա­բա­րի է, մյու­սի հա­մար` զար­հու­րե­լի, մեկն աշ­խարհ է գա­լիս հա­ճու­թյան, մյու­սը` տան­ջան­քի հա­մար մի­միայն այն պատ­ճա­ռով, որ Աս­տված այդ­պես է կա­մե­նում: Այս­պի­սով, այս հիշեց­նում է մեզ հե­թա­նոս­նե­րի ճա­կա­տա­գիրն ու նո­ցա ա­նար­դար աստվա­ծը, որ ըստ յուր քմաց` ում ու­զում է, բա­րիք է ա­նում, ում ու­զում է` չա­րիք` կա­տա­րյալ կա­մա­յա­կա­նու­թյամբ: Ու­րեմնև մար­դիկ այլևս  ոչ մի մտա­ծո­ղու­թյուն չպետք է ու­նե­նան յուրյանց վրա և Աս­տու­ծուց էլ չպետք է եր­կյուղ ա­նեն, քա­նի որ լի­նե­լու են այն, ինչ որ նա­խա­սահ­մա­նված է, և չու­նի ոչ մի բա­րո­յա­կան ա­զատ կամք և կո­չումն ու կոչ­ման ձգտումն, ո­րոնք պարզ ու ո­րոշ բա­ցատ­րված են Ս. Գրքում հա­կա­ռակ այդ ա­ղան­դին:

Ս. Գիր­քը հիմ­նո­վին տա­պա­լում է այդ հա­կաք­րիս­տո­նեա­կան կամ հե­թա­նո­սա­կան ա­ղան­դը: Մարդ ինքն է պա­տաս­խա­նա­տու յուր գոր­ծե­րի հա­մար, ուստիև Աս­տու­ծո դա­տաստա­նը պետք է լի­նի, նո­րա շնորհն ա­մեն­քի հա­մար է, և փրկվելու կամ­քը մար­դունն է: Այդ ա­ղան­դավոր­նե­րը հիմն­վում են Հռ., Թ 11-13, 15, 18 տո­ղե­րի վրա, ո­րոնք իս­կա­պես այդ­պես ա­ռան­ձին կտրած վերց­րած էլ չեն այդ կար­ծի­քին օ­ժան­դա­կում, վասնզի լավ կար­դա­լով` կտես­նենք, որ ա­ռա­քյալն երբեք այդ­պի­սի միտք չէ հաստա­տում: Ա­ռա­քյալն առ­հա­սա­րակ խոսում է մար­դու կոչ­ման և ընտ­րու­թյան մա­սին (Եփ., Ա 4), որ կա­խված է Աս­տու­ծո շնոր­հից ու ո­ղոր­մա­ծու­թյունից (Բ Տիմ., Ա 9) և ոչ թե Մով­սի­սի օրենք­նե­րը կա­տա­րե­լուց, ինչ­պես քա­րո­զում էին քրիս­տո­նյա դար­ձած հրեա­ներն, ո­րոնք ու­զում էին աստվա­ծա­յին փրկու­թյան շնոր­հը մի­միայն ին­քյանք սե­փա­կա­նել:

Ա­ռա­քյալը սո­ցա հա­կա­ռակ քա­րո­զում է, որ Աս­տված ա­մեն­քին է կան­չում դեպի փրկու­թյուն, նա ա­զատ է և կա­րող է տալ յուր շնորհն` ում կա­մե­նա, ինչ­պես տվավ Հա­կով­բին, Մով­սի­սին և այ­լոց, բայց զրկեց Ե­սավին և Փա­րավո­նին, ո­րոնք ին­քյանք ըն­կան իս­կա­պես Աս­տու­ծո ո­ղոր­մու­թյան տե­սու­թյունից, մինչ­դեռ Աս­տված Հայր է ա­մեն­քի և կա­մե­նում է փրկել բո­լո­րին, ո­րոնց և կան­չում է դեպի փրկու­թյուն:

Ու­րեմն նա յուր ո­ղոր­մու­թյամբ է կան­չում մարդ­կանց, ո­րոնք ա­ռանց այդ շնոր­հաց պետք է կորչեին, և ե­թե մեկին փրկու­թյուն է շնոր­հում ու մյու­սին` կո­րուստ նույնիսկ ծննդից, այդ ևս նա ա­նում է` ըստ յուր կան­խա­գի­տու­թյան, պատ­ժե­լով ար­դա­րու­թյամբ նո­ցա, ո­րոնք չեն լսում Աս­տու­ծո ձայ­նին և հա­կա­ռա­կում են նո­րա բա­րե­րար կամ­քին` ա­ռանց օգ­տվելու նո­րա եր­կայ­նամ­տու­թյունից (Հռ., Թ 14-22): Ա­ռա­քյալն ու­րեմն շեշ­տում է Աս­տու­ծո նա­խա­գի­տու­թյունը, նա­խա­տե­սու­թյունը և ոչ թե նա­խա­սահ­մա­նու­մը, ըստ ո­րում, Աս­տված ամեն մեկի ծննդից գի­տե, թե ար­դյո՞ք փրկվելու է, թե՞ կոր­չե­լու, և ոչ թե սահ­մա­նել է, որ ան­պատ­ճառ այդ­պես լի­նի: Մար­դու ա­զատ կամ­քը, Աս­տու­ծո ար­դա­րա­դա­տու­թյունն ու սրբու­թյունն ոչ մի կերպ չեն կա­րող հաշտ­վել նա­խա­սահ­ման­ման մո­լո­րու­թյան հետ և այս ակ­նե­րև ե­րևում է աշ­խար­հի բազ­մա­թիվ փոր­ձե­րից: «Բայց մար­դիկ յի­մար ի չպա­տա­հեալն չհա­յին, բայց ե­թէ զմինն պա­տա­հել տե­սա­նի­ցեն` զայն ա­ռեալ վե­րա­ցու­ցա­նեն եւ ի լսե­լիս ա­մե­նե­ցուն ակ­նար­կեն», – ա­սում է Ս. Հովհան Ման­դա­կու­նին:

Եվ ե­թե զա­նա­զան պա­տահ­մունք­նե­րի թյուր ու թե­րի վի­ճա­կագ­րու­թյամբ կա­րե­լի լի­նի նա­խա­սահ­մա­նու­թյուն հաստա­տել, հա­պա հե­թա­նո­սա­միտ հներն ևս ի­րավա­ցի են, որ չո­րեք­շաբ­թին և ուր­բա­թը չար օր էին հա­մա­րում, դյու­թե­րին հավա­տում էին, սա­տա­նա­յի իշ­խա­նու­թյունը ճա­նա­չում, չա­րի մշտա­կա­նու­թյան հավա­տում և այլն: Սա­կայն Ս. Հովհան Ման­դա­կու­նին ա­սում է ի դեպ. «Ո՞չ ա­պա­քէն ա­մե­նայն ա­ւուրքն Տեառն են, եւ ի յա­ւուրս ա­մե­նայն զոր բա­րի գոր­ծեմք` մե­րով յօ­ժա­րու­թեամբ եւ կա­մաւն Աս­տու­ծոյ, եւ զոր չարն գոր­ծեմք` մե­րով չա­րու­թեամբ եւ նե­րե­լով Աս­տու­ծոյ, եւ բար­ւոյն Աս­տուած է կա­տա­րիչ, եւ չա­րին մեք եմք իշ­խան»: Ուստիև մեր­ժե­լով նա­խա­սահ­մա­նու­թյունը կամ ճա­կա­տա­գի­րը` Ս. Հայ­րը յոր­դո­րում է. «Եւ արդ հա­յես­ցուք ի պա­տուի­րանս Աս­տու­ծոյ, եւ զգրեալս ի նմա ա­րաս­ցուք. եւ մի՛ մո­լո­րես­ցուք իբ­րեւ զհե­թա­նոսն ի բախտ եւ ի ճա­կա­տա­գիր եւ ի հրա­մանս: Զի զինչ եւ հրա­մանքդ տա­րա­ծին ընդ ա­մե­նայն եր­կիր, եւ բան­դա­գու­շեալք խօ­սին սուտ, ե­թէ մարդ ընդ հրա­մանս վա­րի եւ գոր­ծէ: Ե­թէ այդ­պէս է, եւ ընդ հրա­մա­նաւ գոր­ծէ մարդ, ա­պա յայտ է` ե­թէ եւ դա­տի ոչ վասն մե­ղացն, զի զհրա­մանս նո­րա կա­տա­րեմք: Ա­պա եւ պսա­կիմք ոչ վասն ար­դա­րու­թեան, զի ոչ ե­թէ մեր կա­մաւ գոր­ծեմք զբա­րին, այլ նո­րա հար­կաւ ա­կա­մայ: Ա­պա եւ թա­գա­ւորք ոչ պար­տին զգողն եւ զպոռ­նիկն եւ զսպա­նողն տան­ջել, զի ոչ իւ­րով կա­մաւ գոր­ծէ զայն, այլ զհրա­մանս կա­տա­րէ»:

Հա­յաստա­նյայց Ս. Ե­կե­ղե­ցին մեր­ժե­լով մեր­ժում է այդ մո­լո­րու­թյունք և վար­դա­պե­տում է, որ մար­դը մե­ղան­չու­մով ըն­կավ ա­պա­կա­նա­ցու կյան­քի մեջ և ան­կա­րող դար­ձավ ինք­նու­րույնու­թյամբ փրկու­թյուն ձեռք բե­րել: Նա ինչ­պես որ Քրիս­տո­սի փրկա­գոր­ծու­թյամբ պետք է վերս­տին մոտե­նա Աս­տու­ծո, այն­պես էլ Աս­տու­ծո ո­ղոր­մու­թյամբ ստա­նում է Աս­տու­ծո Ավե­տա­րանն, ո­րով պետք է դի­մե դեպի աստվա­ծա­յին շնորհ: Ուստիև նա պետք է զգա յուր ինք­նու­րույնու­թյամբ փրկվելու ան­կա­րո­ղու­թյունն, ա­պաշ­խա­րի և փրկու­թյուն հայ­ցե հավատ­քով, հուսով ու սի­րով: Հավատ­քով նա պետք է նվի­րվի Քրիս­տո­սին ու նո­րա Ավե­տա­րա­նին իբ­րև ճշմա­րիտ Աս­տու­ծո մար­դա­ցյալ Որ­դուն ու նո­րա ձայ­նին: Հու­սով պետք է ըն­դու­նի, որ Քրիս­տոս ա­մե­նա­կա­րող է և յուր խա­չով մեզ հավի­տե­նա­կան փրկու­թյուն ու կյանք է պար­գևե­լու ի կա­տա­րումն յուր բո­լոր խոստ­մանց, և որ նա կտա մեզ Ս. Հո­գու զորավոր օգ­նու­թյունն և կտա­նե դեպի ճշմար­տու­թյան հաղթա­նակ: Վեր­ջա­պես սի­րով, այ­սինքն` ա­մե­նայն էու­թյամբ, մտքով, զգաց­մուն­քով ու կամ­քով մարդ պետք է միա­նա Քրիս­տո­սի հետ և մտա­ծի նո­րա ճշմար­տու­թյուն­նե­րը, զգա ու գոր­ծե յուր աստվա­ծա­հա­ճո կեն­ցա­ղում:

Ու­րեմն ճշմա­րիտ քրիս­տո­նյան պետք է կեն­դա­նի հավատ­քով վա­ռվի, հուսով ամ­րա­նա ու սի­րով բա­րե­զար­դվի Ս. Հո­գու շնոր­հաց տակ և իբ­րև Հայաստանյայց Ս. Ե­կե­ղե­ցու հավա­տա­րիմ որ­դի հառաջա­դի­մե յուր կեն­ցա­ղա­վա­րու­թյամբ: Եվ ե­թե հավա­տա­ցյալն յուր հավատ­քով, սի­րով ու հուսով վա­ռված անձ­նա­զոհ նա­հա­տակ է դառ­նում` յուր Ե­կե­ղե­ցուն հավա­տա­րիմ մնա­լով` Քրիս­տո­սի ա­նվան հա­մար, այդ­պի­սին և՛ սուրբ է, և՛ տոնե­լի է զի­նվո­րյալ ե­կե­ղե­ցում, վասնզի ե­րա­նա­կան վի­ճա­կում է Անդ­րան­կաց ե­կե­ղե­ցում: Նա պետք է հավատք ու­նե­նա, բայց ոչ մե­ռյալ հավատք, այլ նա պետք է հավա­տա­բուղխ գոր­ծե­րով կեն­դա­նի լի­նի:

Եվ այն ժա­մա­նակ նա կփրկվի կամ փրկու­թյունը կյուրաց­նե Քրիս­տո­սի ա­մե­նո­ղորմ շնոր­հով, այն շնոր­հված վաստա­կով, որ մեր բո­լոր հավատ­քից և ա­ռա­քի­նու­թյուն­նե­րից գերիվե­րո է: Քրիս­տո­սի տվա­ծը շնորհ է, վասնզի մենք չենք կա­րող ո՛չ ար­ժա­նա­պես հավա­տալ և ո՛չ ար­ժա­նա­պես բա­րե­գործ լի­նել. նո­րա շնոր­հը ստա­նում ենք մեր ձգտման և ըն­դու­նա­կու­թյան հա­մե­մատ` ըստ Աս­տու­ծո ի­մաստուն տնօ­րի­նու­թյան: Քրիս­տոս մեր ճշմա­րիտ կամ­քի ի­րա­գործ­ման օգ­նա­կան է և մեր տկա­րու­թյան մեջ յուր տված Ս. Հո­գով, ըստ ո­րում և կա­տար­յալ փրկու­թյան կհաս­նենք հան­դեր­ձյալով նո­րա շնոր­հով: Ուստիև Քրիս­տոս պա­տվի­րում է` ձգտել կա­տա­րյալ Հորը նմա­նե­լու (Մատթ., Ե 48), այն­պես որ երբեք չենք կա­րող հաս­նել մեր նպա­տա­կին, և ու­րեմն ոչ ոք էլ չի կա­րող ավե­լի վաստակ­ներ ու­նե­նալ, ինչ­պես խոս­տո­վա­նում է նույնիսկ Պո­ղոս ա­ռա­քյալի պես հավատ­քի ա­խո­յանը:

Ճշմա­րիտ քրիս­տո­նյա­յի փրկու­թյան յուրա­ցումն ար­տա­հայտում է Պո­ղոս ա­ռա­քյալի կյան­քի նշա­նա­բա­նով. «Ուշ ե­դեալ ըն­թա­նամ ի կէտ կոչ­ման Աս­տու­ծոյ ի Քրիս­տոս Յի­սուս»: Ըն­թա­նում է և հույս ու­նի, որ կհաս­նի, սա­կայն այդ ևս Աս­տու­ծո գի­տե­նա­լիքն է և նո­րա ո­ղոր­մա­ծու­թյունիցն է կա­խված. այդ պետք է թե­լադ­րե մեզ մեր հավատ­քը: Երբեք չպետք է մո­ռա­նանք Քրիս­տո­սի պա­տվերն, որ վերջ­նա­կան կնիք է Հայաստան­յայց Ս. Ե­կե­ղե­ցու ու­ղիղ վար­դա­պե­տու­թյան. «Նոյն­պէս եւ դուք յոր­ժամ առ­նի­ցէք զա­մե­նայն հրա­մա­յեալսն ձեզ, ա­սաս­ջիք, թէ ծա­ռայք ան­պի­տան եմք, զոր պար­տէաքն առ­նել` ա­րա­րաք»։ Սա­կայն մենք պետք է մեր կա­րո­ղա­ցածն ա­նենք, վասնզի «թո­ղուլ զմեղս ա­ւա­զա­նաւն` Աս­տու­ծոյ միայն է, իսկ պա­հել զմկրտու­թեան շնորհն` այն մե­րոյ փու­թոյս է»:

Նույն սկզբուն­քը պա­հում է Հա­յաստա­նյայցս Ե­կե­ղե­ցին նաև յուր հավա­տա­ցյալ­նե­րից սրբեր ճա­նա­չե­լու դեպ­քում: Ա­մեն­քի քրիս­­տո­նեա­կան բա­րե­պաշ­տու­թյունը ե­րևում է հավատ­քից, սա­կայն ա­մեն­քին չի վի­ճակ­վում հավատ­քի պտու­ղը գե­րա­գույն օ­րի­նա­կով ցույց տա­լու: Ուս­տի սուրբ են ճա­նաչ­վում մի­միայն նո­քա, ո­րոնք յուրյանց հավատ­քի գե­րա­գույն օ­րի­նակ են և ցույց, այն է` Քրիս­տո­սի վկա­ներն և նո­րա Ե­կե­ղե­ցու հա­մար անձ­նա­զո­հու­թյամբ դեպի մահ գնա­ցող­նե­րը: Այդ­պի­սի ան­ձինք այլևս պետք չու­նին ա­ռան­ձին քննա­դա­տու­թյան են­թար­կվելու և ա­պա սրբոց կար­գը դա­սվելու, այլ դո­ցա մա­հը հավատ­քի հա­մար կամ կեն­դա­նի մա­հա­նվեր գոր­ծու­նեու­թյունը Հայաստանյայց Ս. Ե­կե­ղե­ցու հա­մար ակ­նե­րև և ան­հեր­քե­լի ա­պա­ցույց է, որ նո­քա սրբվում են յուրյանց որևիցե մարդ­կա­յին մեղ­քից և Քրիս­տո­սի խա­չա­կից ճա­նաչ­վում Աս­տու­ծո ա­ռաջ: Այդ գե­ղեց­կա­պես բա­ցատ­րում է Ս. Գրի­գոր Լու­սավո­րիչն յուր վար­դա­պե­տու­թյան մեջ, երբ հա­ճախ յուր խոս­քե­րը դարձ­նում է Տրդա­տի նա­հա­տա­կած օ­րիորդ­նե­րի վրա: Սուրբ են դո­քա, վասնզի յուրյանց հավատ­քի գե­րա­գույն զո­հի օ­րի­նա­կով հա­ճե­լի են դառ­նում Աս­տու­ծո և սրբվում որևիցե մեղ­քե­րից:

Սուրբ են դո­քա, վասնզի դո­ցա նա­հա­տա­կու­թյան գոր­ծը լոկ մարդ­կա­յին ուժե­րով ան­կա­րե­լի է, սա­կայն նո­քա յուրյանց հավատ­քով ստա­նում են աստվա­ծա­յին զորու­թյան շնոր­հը և դեպի մեծ գոր­ծը դի­մագ­րավում: Իսկ մի անձն, ո­րի մեջ այդ­պի­սի աստվա­ծա­յին շնորհ է փայ­լում Քրիս­տո­սի ա­նվան վկա­յե­լու հա­մար, ան­շուշտ սուրբ է Աս­տու­ծո ա­ռաջ, սուրբ կկո­չվի և ամ­բողջ Ե­կե­ղե­ցում իբ­րև նույն Ե­կե­ղե­ցու կեն­դա­նու­թյան պտուղ: Բավա­կան է միայն թեր­թել Հա­յաստա­նյայց Ս. Ե­կե­ղե­ցու պատ­մու­թյունն Ա. դա­րից, այ­սինքն` Ս. Թա­դեոս ու Բար­դու­ղի­մեո­սից ու նո­ցա նա­հա­տա­կա­կից­նե­րից սկսած մին­չև մեր օ­րերն, և մենք կու­նե­նանք մի հաստա­տուն ա­պա­ցույց, որ սրբու­թյունն ոչ թե մարդ­կա­յին քննա­դա­տու­թյամբ ու վճռով է տրվում մարդ­կանց, այլ աստվա­ծա­յին գոր­ծով է հռչակ­վում մար­դու մեջ ա­ռանց որևիցե մարդ­կա­յին օ­ժան­դա­կու­թյան կա­րոտե­լու: Ամ­բողջ Ե­կե­ղե­ցու լրու­մը իբ­րև մի մար­մին ու հո­գի միան­գա­մից սկսում է ճա­նա­չել այդ­պի­սի սուր­բին յուր Անդ­րան­կաց ըն­կե­րա­կից, իսկ Ե­կե­ղե­ցու իշ­խա­նու­թյունը միայն օ­րի­նա­կան հայտա­րար է դառ­նում այդ միա­ձայ­նու­թյան:

Այս նկատ­մամբ Ս. Գրի­գոր Լու­սավոր­չի որ­դի Սուրբն Վրթա­նես ա­սում է յուր ժա­մա­նա­կի հավա­տա­զոհ քա­ջե­րին. «Մխի­թա­րե­ցա­րուք ի Քրիս­տոս, վասն զի մա­նա­ւանդ որք մե­ռանն, նո­քա յա­ղագս աշ­խար­հի եւ ե­կե­ղե­ցեաց եւ աստուա­ծա­գործ օ­րի­նացն տու­չու­թեան, զի մի գե­րեալ քան­դես­ցի աշ­խարհս, եւ սուրբ ե­կե­ղե­ցիքն ա­նօ­րի­նես­ցին եւ կամ մար­տի­րոսք ա­նար­գես­ցին, եւ կամ սուրբ սպասքն ի ձեռս պղծոցն եւ ա­նօ­րի­նացն անկ­ցին, եւ սուրբ Ուխտն այ­լայ­լես­ցի, եւ որ­դիք մկրտու­թեան գե­րու­թեամբ անկ­ցին ի պէս­պէս պղծու­թիւնս ա­նօ­րէ­նու­թեան կար­գաց պաշ­տա­մանց:

Եւ ե­թէ աշ­խարհս ու­նի­ցին ար­դեօ՞ք թշնա­միքն, եւ զիւ­րեանց զա­նօ­րէն, զանկ­րօն, զա­նաստուած կրօ­նից զօ­րէնս աստ ար­դեօ՞ք հաստա­տէին, որ զոր խնդրեմքս. քա՛ւ եւ լի­ցի: Իսկ մեր բա­րե­պաշ­տու­թեան նա­հա­տակք ի վե­րայ այ­սո­րիկ ճգնեալ պա­տե­րազ­մաւ, զչար պա­հեալ հե­ռա­ցու­ցեալ հա­լա­ծեալ յաշ­խար­հէ` մե­ռան, զի մի յայս­պի­սի աստուա­ծա­պաշտ եւ աստուա­ծա­սէր աշ­խարհ ա­նօ­րէ­նու­թիւն մտեալ չա­րի կա­մացն ի ծա­ռա­յու­թիւն արկ­ցէ, եւ զբա­զում ո­գիս ջեր­մե­ռանդն սի­րով բնու­թեանն ի մի­մեանց քակ­տել քայ­քա­յես­ցէ:

Իսկ սո­քա մինչ­դեռ կեն­դա­նի էին, ար­դար վաստա­կօք ի վե­րայ այ­սօ­րիկ վաստա­կե­ցան եւ ի մա­հուն իւ­րեանց միա­մտու­թեանն հաստա­տու­թեանն զան­ձինս փո­խա­նակ տա­լով ընդ ճշմար­տու­թեանն Տեառն, մա­տու­ցին ի վե­րայ ե­կե­ղե­ցեաց, եւ ի վե­րայ մար­տի­րո­սաց, եւ ի վե­րայ Ուխ­տին սրբու­թեան օ­րի­նացն, եւ ի վե­րայ կար­գաց հա­ւա­տոցն, եւ ի վե­րայ ուխ­տին քա­հա­նա­յու­թեան, եւ ի վե­րայ ան­թիւ նոր ի Քրիս­տոս մկրտե­լոցն, ի վե­րայ բա­նա­կի Տեառն աշ­խար­հիս: Որք այնմ ա­մե­նայ­նի փո­խա­նակ զան­ձինս իւ­րեանց ոչ խնա­յե­ցին, ընդ վկայս Քրիս­տո­սի է նո­ցա հա­մար պա­տուոյ: Արդ` մի՛ լաց­ցուք զնո­սա, այլ պա­տուես­ցուք ընդ ճշմար­տու­թեանն, առ նա­հա­տակսն դի­ցուք ընդ աշ­խարհ օ­րէնս յա­ւի­տեանս յա­ւի­տե­նից, զի ա­մե­նայն ոք զսո­ցա յի­շա­տակ քա­ջու­թեան իբ­րեւ Քրիս­տո­սի նա­հա­տա­կաց ան­խա­փան կա­տա­րես­ցէ: Եւ մեք տօնս ա­րաս­ցուք, եւ ու­րախ լի­ցուք, զի Աս­տուած այ­սո­քիւք հա­ճես­ցի ընդ մեզ, յայսմ­հե­տէ խա­ղա­ղու­թիւն շնոր­հես­ցէ»:

Արշակ Տեր-Միքելյան

«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս