Մեր Տերը սիրեց եկեղեցին և Իր կյանքը տվեց նրա համար, որպեսզի ջրի լվացումով մաքրի այն և սրբի Իր խոսքով, այնպես որ եկեղեցին Իրեն ներկայանա ամբողջ փառքով, առանց որևէ արատի կամ խորշոմի և կամ ուրիշ թերության, այլ լինի սուրբ և անարատ (Եփեսացիներ 5:25-27):
Մարդու ամուր հավատքն անբաժան է աղոթքից: Սուրբ հայրերն ասում են, որ երկարամյա աղոթքի փորձառությունը միանշնակորեն աստվածային սեր, ուրախություն և խաղաղություն է ծնում անձի հոգում:
Ինձ համար աղոթքը հանգիստ է: Գիտեմ, որ մարդն իսկապես հանգստանում է միայն աղոթքի մեջ: Երբ աղոթքը սրտից է բխում՝ ցրում է և՛ հոգնածությունը, և՛ քունը, և՛ քաղցը, որովհետև հոգին այնպես է ջերմանում, որ արդեն ոչ քնել ես ուզում, ոչ՝ ուտել: Գերբնական վիճակում ես գտնվում և այլ կերպ սնվում. հոգևորն է քեզ կերակրում:
Քրիստոս յուր անզուգական զոհով քավեց մարդկության մեղքերը և յուր փառավոր հարությամբ կյանք շնորհեց յուր հավատացելոց: Սակայն մարդիկ էլ չեն կարող վայելել այդ շնորհներն, եթե չկարողանան ընդունակ դառնալ դոցա. Քրիստոս տալիս է ընդունողին, իսկ մարդ պետք է կարողանա ընդունել այդ շնորհներն ու յուրացնել: