Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Պրահա և Բեռլին

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այց կկատարի Չեխիա և Գերմանիա: 

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հոկտեմբերի 14-ին Արմեն Գրիգորյանը կմեկնի Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահա, որտեղ կմասնակցի «Ֆորում 2000» կոնֆերանսին:

Կոնֆերանսը կրում է «Ժողովրդավարության վճռականության և կայունության ապացուցում» խորագիրը: Քարտուղար Գրիգորյանը կունենա նաև աշխատանքային հանդիպումներ:

ՀՀ ԱԽ քարտուղարը նաև կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլին, որտեղ ևս նախատեսված են աշխատանքային հանդիպումներ: 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031