Բաժիններ՝

«Nissan»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. նա հիվանդանոցում է

Երեկ  վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 56-ամյա Հրաչյա Ս.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Արարատյան փողոցում՝ Շիրակի 1/68 հասցեի մոտ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, 32-ամյա Արտակ Ա.-ին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին վիրավորին տեղափոխել Երևանի բժշկական կենտրոններից մեկը:

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031