Ձերբակալվել է Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը
Այս գիշեր, ժամը 05։00-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդուն՝ Խաչատուր Բալասանյանին։ Նրան տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե։
Ըստ լուրերի՝ Սամվել Բալասանյանը բուժման նպատակով գտնվում է ԱՄՆ-ում, և որդին ցանկացել է մեկնել այնտեղ՝ նշելու Սամվել Բալասանյանի 70-ամյակը։
Շրջանառվող խոսակությունների համաձայն՝ Խաչատուր Բալասանյանը ձերբակալվել է Բալասանյանների ընտանիքին պատկանող «Սև Բերդ» ամրոցի շրջակա հողամասը սեփականաշնորհելու փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։