«Կապրենք, կտեսնենք»․ Ռոբերտ Քոչարյանը՝ իրեն կրկին կալանավորելու մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտավախություն չունի, որ իրեն կրկին կկալանավորեն։ Դատական նիստից առաջ լրագրողների հարցին ի պատասխան նա ասաց․ «Կապրենք, կտեսնենք»։
Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի, նախկին փոխվարչապետ Արմեն Գրիգորյանի և նախկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի վերաբերյալ վերաբացված քրեական գործը։
Այս պահին ընթանում է այդ գործով դատական երկրորդ նիստը։ Նախագահում է դատավոր Սարգիս Պետրոսյանը։
Նույն հարցը լրագրողները ուղղեցին Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին։
«Իրավական առումով թվում է, թե կալանավորելու հնարավորություն չեն կարող ունենալ, բայց վերջին 6 տարիներին այնքան բան տեսանք՝ իմ գործից սկսած մինչև շատ այլ գործեր…
Մենք տեսանք, որ ինչ ուզեն՝ կարող են անել այս ամենաթողության շրջանում»,-հայտարարեց նա ու հավելեց, որ դատապրոցեսից արդարություն ակնկալելը միամտություն է, առաջին հերթին հաշվի առնելով այն փաստը, որ գործը քննող դատավորը եղել է ՔՊ կուսակցության անդամ, ինչպես նաև պատգամավորի թեկնածու։