#ՀԻՄԱ. ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՃԱՌՈՎ`#ՈՒՂԻՂ
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ նախկին վարչապետ, «Միասին» հասարակական-քաղաքական շարժման անդամ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի քննությունը:
Հրանտ Բագրատյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված է այս տարվա ապրիլի 4-ին Ազգային ժողովի (ԱԺ) մոտ «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքում Հրանտ Բագրատյանի https://www.youtube.com/watch?v=7hasjV_34N8&ab_channel=168.am :
«Այդ ընթացքում իրենք բաժանել են 200 մլրդ դրամի կամ 500 մլն դոլարի պրեմիա: Ծախսել է 28 մլրդ, արա, 28 մլրդ-ն ի՞նչ ես արել, 1 մլրդ-ը չէի՞ր կարող դնել բանակի վրա… 5 տարում մահանում է 36 հազար մարդ, այդ թվերի մեջ մտած չեն Covid-ն ու զոհվածները: Չենք ծննդաբերում: Եթե 2017-ին ունեցել ենք 18 հազար իրավական հանցագործություն, անցյալ տարի ունեցել ենք 37 հազար: Ինչի՞ եք կոտորվում:
Եթե 2017-ին կյանքի միջին տևողությունը Հայաստանում եղել է 76 տարի, իր օրոք 5 տարում դառել է 72 տարի: Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք, արա՛: Վերացրե՛ք այդ իշխանությունը ձեր ուժով, թափով: Այս ի՞նչ ինքնասպանություն է, որ ազգը գնում է»,- հենց այս հատվածն է Քննչական կոմիտեն ելույթից 7 ամիս անց համարել խնդրահարույց:
Ենթադրվում էր, որ այսօր Հրանտ Բագրատյանը պետք է հանդես գար եզրափակիչ ելույթով, սակայն դատական նիստը մեկնարկեց ու արագ հետաձգվեց: Կողմերը ժամանակ խնդրեցին եզրափակիչ ելույթներին պատրաստվելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում: