ԵՄ կառույցները կդադարեցնեն բարձր մակարդակի հանդիպումները Վրաստանի հետ. Հերչինսկի

Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին ասել է, որ Եվրամիության կառույցները որոշել են դադարեցնել բարձր մակարդակի բոլոր հանդիպումները վրացական իշխանությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Հերչինսկին լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ Եվրամիությունը որոշում է կայացրել բարձր մակարդակի այցեր չկատարել Վրաստան և բարձր մակարդակի հանդիպումներ չունենալ Վրաստանի կառավարության ներկայացուցիչների հետ Բրյուսելում՝ եվրոպացիների նկատմամբ վրացական կառավարության որդեգրած հռետորաբանության պատճառով:

«Ձեզ կարող եմ ընդամենն ասել, որ այս տարվա հունիսին մենք ներքին քննարկում ենք անցկացրել այն մասին, թե ինչպես վերաբերվել Վրաստանի իշխանությունների պահվածքին, որը, մեր գնահատմամբ, բարեկամական չէ Եվրամիության նկատմամբ։ Քննարկել ենք նաև, թե ինչպես պետք է վերաբերվենք հակաարևմտյան և հակաեվրոպական նարատիվին, քարոզչությանն ու դավադրության տեսությանը, և որոշել ենք բարձր մակարդակի շփումներ չունենալ Վրաստանի ներկայիս կառավարության հետ:

Այդ իսկ պատճառով վերջին ամիսներին բարձր մակարդակի այցեր չեն եղել Վրաստան, Բրյուսելում ևս բարձր մակարդակի հանդիպումներ չեն եղել Վրաստանի կառավարության ներկայացուցիչների հետ։ Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ Եվրամիության կառույցները որոշել են դադարեցնել բարձր մակարդակի բոլոր հանդիպումները Վրաստանի կառավարության ներկայացուցիչների հետ»,- ասել է Պավել Հերչինսկին։

 

Տեսանյութեր

Լրահոս