
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Մավրիտանիայի արտաքին գործերի նախարարները

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին Փարիզում հանդիպում է ունեցել Մավրիտանիայի ԱԳ, աֆրիկյան համագործակցության և արտերկրում մավրիտանացիների նախարար Մուհամմադ Սալեմ Մազրուկի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի շրջանակներում:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Զրուցակիցները քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները՝ հաշվի առնելով Աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ համագործակցության օրակարգի ընդլայնման հարցում ՀՀ շահագրգռվածությունը և Աֆրիկյան միությունում ընթացիկ տարվա փետրվարից մեկնարկած Մավրիտանիայի նախագահությունը։
Հայաստանի և Մավրիտանիայի արտաքին գործերի նախարարների ուշադրության կենտրոնում է եղել բազմակողմ հարթակներում փոխգործակցության ընդլայնումը՝ հիմնված խաղաղության օրակարգի և մարդասիրական արժեքների առաջմղման տեսլականի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և ՄԱԿ կանոնադրության հիմքում դրված առանցքային սկզբունքների հարգման վրա։