Մակրոնի իշխանությունը թուլացել է նոր կաբինետի աշխատանքի մեկնարկից հետո. Politico
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի իշխանությունը թուլացել է նրա նոր կառավարության աշխատանքի մեկնարկից պահից ի վեր, և առաջիկա երեք տարում նա չի կարողանա այն վերականգնել: Դրա մասին գրում է Politico եվրոպական պարբերականը՝ վկայակոչելով առաջնորդին մոտ կանգնած անանուն աղբյուրներին։
«Մակրոնը չի կարող գործել և գիտի, որ առաջիկա երեք տարիների ընթացքում իրեն չի հաջողվի վերականգնել իշխանության նկատմամբ վերահսկողությունը»,-հայտնել է Politico-ի զրուցակիցներից մեկը։
Պարբերականը պարզաբանում է, որ նախագահը վարչապետ է նշանակել «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչ Միշել Բարնիեին՝ «ամռանը արտահերթ ընտրություններից հետո ծագած քաղաքական փակուղուց դուրս գալու համար», որի արդյունքում ոչ նախկին իշխող մեծամասնությունը, ոչ էլ ընդդիմությունըև ոչ էլ աջ ու ձախ ուժերը ի վիճակի չեղան բացարձակ մեծամասնություն ստանալ խորհրդարանում։ Արդյունքում Մակրոնն այժմ հայտնվել է իշխանությունն աջերի հետ կիսելու տարօրինակ վիճակում, հակառակ այն հանգամանքին, որ նրա կենտրոնամետ կողմնակիցներից մի քանիսն ընդգրկված են նոր կառավարությունում։ Ինչպես նշում է կառավարական աղբյուրը, իշխանության նոր բաժանումը անհանգստացրել է Մակրոնին։ Նա իրեն «անհարմարավետ» և «նյարդայնացած» է զգում, որ այլևս չունի այն քաղաքական ազդեցությունը, ինչ նախկինում: Երբ փոխում ես սովորություններդ, դա քեզ վրդովեցնում է, հունից հանում, կարող է գլխապտույտ առաջացնել»,- նշել է պարբերականի աղբյուրը։
Politico-ն նշում է, որ նոր կառավարության իշխանության գալուց հետո նախարարների որոշումները նախկինի պես «ավելի բարձր ղեկավարությանը» չեն հասնում, նրանց տրամադրած տվյալները այնքան էլ ճշգրիտ չեն, իսկ նախագահի քննարկումները կառավարության անդամների հետ «այնքան էլ սուր չեն»։ Արդյունքում Մակրոնի վարչակազմում «վակուումային ազդեցություն» է ձևավորվել, նշել է է պարբերականի զրուցակիցը։