
Գրիգոր Լուսավորչի փողոցում բախվել են Nissan March, Mitsubishi և Nissan Sentra մակնիշների ավտոմեքենաները

Սեպտեմբերի 30-ին, ժամը 16:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի «Կրկեսի» մոտակայքում քաղաքացուն վրաերթի են ենթարկել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գրիգոր Լուսավորչի փողոցում բախվել են «Nissan March» (վարորդ՝ Հ. Ս.), «Mitsubishi» (վարորդ՝ Մ. Ա.) և «Nissan Sentra» (վարորդ՝ Ա. Ղ.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև վերջինս բախվել է կայանած «Mazda» մակնիշի ավտոմեքենային. վրաերթ չի եղել:
Փրկարարները հոսանքազրկել են «Nissan March» մակնիշի ավտոմեքենան և ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ ավտոմեքենաները հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։