Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահի նահատակությունը չի նշանակում սիոնիստական ռեժիմին դիմադրության ավարտ. այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին «Ալ-Մայադին» ցանցին տված հարցազրույցում;
Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմանում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ 28-ամյա Կարեն Մ․-ն և հայտնել, որ այդ օրը Արցախի պողոտա 34/1 հասցեից գողացել են իրեն պատկանող «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը։
Ռուսաստանի զինված ուժերը Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում վերահսկողության տակ են վերցրել Մակեևկա բնակավայրը, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Օրերս կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է 2025թ. պետական բյուջեի նախագիծը։ Ֆինանսների նախարարը ներկայացրել է տնտեսական և հարկաբյուջետային ընթացիկ զարգացումները, բյուջեի մակրոտնտեսական շրջանակը, որոնց հիման վրա մշակվել է հաջորդ տարվա բյուջեի նախագիծը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկնաբանել է Իսրայելի ավիահարվածից լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլահի զոհվելը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման հարցը Ռուսաստանում ԲՐԻԿՍ-ի կամ ԱՊՀ միջոցառումների շրջանակներում կախված է բացառապես դրանցից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա աշխատանքներին հաջորդած մամուլի ասուլիսում։
Ճապոնիայի հաջորդ վարչապետ ընտրված Շիգերու Իշիբան անհրաժեշտ է համարել քննարկել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ միջուկային զենքի տեղակայման հեռանկարը, երբ վերանայվի Ճապոնիայում ամերիկյան զորախմբի կարգավիճակի մասին համաձայնագիրը։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
Նկարիչը նա չէ, ով ոգեշնչվում է, այլ նա է, ով ոգեշնչում է։ Նման կարծիք ժամանակին հայտնել է Սալվադոր Դալին։ Իսկ թե ի՞նչ է այդ մասին մտածում գեղանկարիչ Անդրեյ Շուգարովը՝ պարզել ենք զրույցի ընթացքում։
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի China Open մրցաշարի երրորդ շրջանում աշխարհի 47-րդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը պարտություն կրեց 3:6, 1:6 հաշվով։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը խնդրել է Անվտանգության խորհրդին արտակարգ նիստ հրավիրել՝ քննարկելու Իսրայելի մարտական գործողությունները Լիբանանում և տարածածրջանում։
Վեհափառը Մայր տաճարի բակում է. օրհնում է քաղաքացիներին
Անցած տարվա ընթացքում Ադրբեջանը և Հայաստանը զգալի առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում ուղիղ բանակցությունների միջոցով, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
301 թվականին, երբ Հայաստանն ընդունեց Քրիստոնեությունը որպես պետական կրոն, անմիջապես սկսվեց Էջմիածնի Մայր տաճարի կառուցումը, որն ավարտվեց 303 թվականին: Էջմիածինը համարվում է աշխարհի հնագույն մայր տաճարներից մեկը: Իր գոյության ամբողջ ընթացքում տաճարը շատ անգամներ վերակառուցվել է, վերանորոգվել, քանդվել, ավերվել, ենթարկվել թշնամիների թալանին, սակայն մինչ օրս կանգուն է: Պատմական փաստերն ու տվյալները գալիս են ներկայացնելու, թե ինչ ծանր ճանապարհ է անցել Մայր տաճարը: Հետաքրքրական է նշել, որ Էջմիածնի Մայր տաճարը սկզբնական շրջանում մասամբ փայտաշեն էր: Այդ մասին գրում է հայ անվանի ճարտարապետ Թորոս Թորամանյանը.
Սեպտեմբերի 28-ին, ժամը 21:59-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Միչուրինի փողոցի 4-րդ փակուղում այրվում է տուն։
Իսրայելի հարվածները Լիբանանի վրա վերջին մի քանի ժամվա ընթացքում, թերևս, այնքան ինտենսիվ չեն եղել, որքան ուրբաթ օրը և ամբողջ շաբաթ օրվա ընթացքում, սակայն իսրայելական բանակը մտադիր է ճնշում գործադրել «Հեզբոլլահի» վրա, հայտնում է Al Jazeera-ն։
Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22:30-ի սահմանում Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց բախվել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 47-ամյա Մանսուր Ա.-ի վարած Mercedes մակնիշի բեռնատարն ու Սյունիքի մարզի բնակիչ 64-ամյա Ֆելիքս Ա.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենան։
Գործարար Սամվել Կարապետյանը ժամանեց Մայր Տաճար, որի նորոգման հիմնական բարերարն է
Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ աղիների բակտերիաները նպաստում են մեծահասակների գլխուղեղի նոր նյարդային բջիջների ձևավորմանը, ինչը պոտենցիալ կերպով կարող է կանխել հիշողության կորուստը ծեր տարիքում և վերականգնել նյարդային հյուսվածքը վնասվածքից հետո: Ուղեղի պաշտպանության անսպասելի միջոցի մասին հաղորդվում է MedicalXpress-ում:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 28-ին՝ ժամը 23։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Կներեք, պատրաստ չեմ հարցազրույց տալ. ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյան
Ես ոչ մեկին չեմ աջակցում, չեմ էլ աջակցելու, իսկ մնացածը հետո կասեմ. այս մասին Մայր Տաճարի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով Բագրատ Սրբազանին աջակցելու վերաբերյալ հարցին:
Շնորհավորում եմ, մրցաշարին շնորհվեց բարձրագույն կարգավիճակ՝ «աշխարհի գավաթ». Գագիկ Ծառուկյան
Քրիստոնեական բոլոր եկեղեցիներն ամեն տարի մեծ հանդիսավորությամբ նշում են Խաչին նվիրված տոները: Բայց ի տարբերություն մյուս եկեղեցիների, Հայ Եկեղեցին ունի նաև Խաչին նվիրված զուտ ազգային մի տոն, որը հայտնի է Վարագա Սուրբ Խաչ անունով: Այն միշտ տոնում են Խաչվերացից երկու շաբաթ հետո, այսինքն` սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը:
Գարեգին երկրորդը բարձրագույն պարգևներ հանձնեց Մայր Տաճարի բարերարներին
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաքչին նախազգուշացրել է Լիբանանի դեմ Իսրայելի նոր ագրեսիվ գործողությունների վտանգավոր հետևանքների մասին, որոնք հանգեցրին լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլայի սպանությանը, գրում է Mehr-ը։
Պատմական անբեկանելի ճշմարտություն է՝ մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ, նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարվածել հայոց պետականությանը, և հայ կյանքը պարպել ազգային ու հոգևոր բովանդակությունից. այս մասին Մայր Տաճարի վերաօծման արարողությանն ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
Սեպտեմբերի 27-ին հերթական քրեորեն պատժելի դեպքն է տեղի ունեցել Երևանի Մամիկոնյանց փողոցում գործող «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում»։
Ադրբեջանի արտգործնախարարը Ջեյհուն Բայրամովը վերստին կրկնել է Բաքվի դիրքորոշումը, թե հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացն ավարտին հասցնելու համար Հայաստանը «պետք է մեկընդմիշտ հրաժարվի իրավական հարթության վրա Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից՝ սահմանադրական փոփոխություններ մտցնելով», ինչպես նաև դժգոհել ռազմական բյուջեի ավելացումից, «հարձակողական սպառազինության ձեռքբերումից», փոխանցում է Ազատությունը։
Հատկանշական է, որ Պենտագոնի հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա Լիբանանում հրադադարի մասին, ինչին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բազմիցս կոչ է արել։
Նիկոլ Փաշինյանը կնոջ ու ՀՀ նախագահի հետ մուտք գործեց Մայր տաճար