Բաժիններ՝

Բայդենը Նասրալլահի հետ պատահածը «արդար» է որակել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկնաբանել է Իսրայելի ավիահարվածից լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլահի զոհվելը:

«Հասան Նասրալլահը և նրա գլխավորած ահաբեկչական խմբավորումը՝ «Հեզբոլլահ»-ը, պատասխանատու են չորս տասնամյակ ահաբեկչության ընթացքում հարյուրավոր ամերիկացիների սպանության համար: Իսրայելի ավիահարվածից նրա մահը արդարության միջոց է նրա բազմաթիվ զոհերի, այդ թվում հազարավոր ամերիկացիների և իսրայելցիների համար:

Հարվածը, որը սպանեց Նասրալլահին, հասցվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի սպանդով սկսված հակամարտության ավելի լայն համատեքստում: Հաջորդ օրը Նասրալլահը ճակատագրական որոշում կայացրեց՝ միավորվել ՀԱՄԱՍ-ի հետ և բացել, իր բնորոշմամբ, «հյուսիսային ճակատ» Իսրայելի դեմ:

Միացյալ Նահանգները լիովին պաշտպանում է Իսրայելի իրավունքը՝ պաշտպանվելու «Հեզբոլլահ»-ից, ՀԱՄԱՍ-ից, հութիներից և Իրանի կողմից աջակցվող ցանկացած այլ ահաբեկչական խմբավորումներից: Հենց երեկ ես պաշտպանության նախարարին հանձնարարել եմ էլ ավելի ամրապնդել ԱՄՆ-ի բանակի պաշտպանական դիրքերը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում՝ զսպելու ագրեսիան և նվազեցնելու ավելի լայն տարածաշրջանային պատերազմի վտանգը», – նշել է Բայդենը:

Նշենք, որ «Հեզբոլլահ»-ը պաշտոնապես հաստատել է գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահի զոհվելը սեպտեմբերի 27-ին Բեյրութում «Հեզբոլլահ»-ի կենտրոնակայանի վրա Իսրայելի թիրախային ավիահարվածի հետևանքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս