«Նիկոլը մոլագարին բնորոշ բնավորության գծեր է դրսևորում. Գիտականորեն ապացուցված է՝ մոլագարները սիրում են այցելել այն վայրերը, որտեղ հանցագործություններ են գործել, և այն զոհերի շիրիմներին, ում մահվան մեջ իրենք են մեղավոր: Նրանք բնազդորեն դա հասկանում են և գնում այնտեղ՝ էներգիա են ստանում: Նիկոլ Փաշինյանը, ենթադրաբար, 21-րդ դարի Թալեաթ փաշայի ժառանգորդն է. երկուսն էլ Հայոց ցեղասպանության հեղինակներից են, և այն, ինչ տեղի ունեցավ 2020 թ. սեպտեմբերի 27-ից ի վեր, Նիկոլի կազմակերպածն է»։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու, հնագետ, ուրարտագետ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանն է։