Բաժիններ՝

Իշխանը՝ բուրումնավետ չորահացով

Բաղադրիչները՝

  • 2 միջին չափի իշխան
  • 200 գ սառեցրած կամ պահածոյացված կանաչ ոլոռ
  • ծնեբեկի 3 ընձյուղ
  • կես գլուխ սոխ
  • 1 միջին չափի դդմիկ
  • 1 միջին չափի գազար
  • 1 խուրձ նեխուր
  • 100 գ չորահաց
  • 1 ճյուղ մաղադանոս
  • ռեհանի 6 տերև
  • կես պճեղ սխտոր
  • մի պտղունց խնկածաղիկ
  • 1 դափնու տերև
  • ձիթապտղի ձեթ
  • աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Մաղադանոսը, ռեհանն ու սխտորը շատ մանր կտրատեք: Խնկածաղիկն ու դափնու տերևը փշուրների վերածեք: Խնկածաղիկը, դափնու տերևը, մաղադանոսը, ռեհանն ու սխտորը խառնեք չորահացի հետ:

Ձուկը մաքրեք, միսն առանձնացրեք փշերից: Տապակը պատեք ձեթով, ձկները մաշկով դեպի ներքև տեղադրեք տապակի մեջ, վրան լցրեք բուրումնավետ չորահացը: Տապակը 20 րոպեով տեղադրեք 220 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:

Կարդացեք նաև

Ծնեբեկի կոշտ ծայրերը հեռացրեք: Գազարը, սոխը, նեխուրը, դդմիկն ու ծնեբեկը մանր քառակուսիների ձևով կտրատեք: Կտրտած բանջարեղենը լցրեք 1-2 ճ.գ. ձեթով թավայի մեջ, ավելացրեք ոլոռն ու միջին ուժգնության կրակի վրա 5 րոպե տապակեք: Ավելի երկար տապակելու կարիք չկա, բանջարեղենը չպետք է սևանա:

Պատրաստի ձուկը տեղադրեք մեծ ափսեի մեջ և վրան լցրեք տապակած բանջարեղենը:

Մատուցեք տաք վիճակում:

Տեսանյութեր

Լրահոս