Չինաստանը, Բրազիլիան և այլ երկրներ մտադիր են Ուկրաինայի հետ կապված հարթակ ստեղծել. Վան Ին
Չինաստանը, Բրազիլիան և գլոբալ հարավի այլ երկրներ մտադիր են ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարթակ ստեղծել։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ՄԱԿ-ի ԳՎ-ի շրջանակում Բրազիլիայի նախագահի խորհրդական Սելսու Ամորիմի հետ հանդիպմանը հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ ղեկավար Վան Ին։
«Չինաստանը, Բրազիլիան և գլոբալ Հարավի այլ պետություններ մտադիր են առաջիկայում Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ ստեղծել «Խաղաղության բարեկամներ» հարթակը։
Դա խաղաղության հասնելու` Չինաստանի, Բրազիլիայի և գլոբալ Հարավի երկրների փորձն է»,- հայտարարել է Վան Ին։
Նա նշել է, որ «Խաղաղության բարեկամները» ոչ թե փակ խումբ է, այլ բաց հարթակ, որը ձգտում է ոչ թե մրցակցության և առճակատման, այլ նորարար երկխոսության զարգացման։