Բաժիններ՝

Երևանի Վարդանանց փողոցում 23-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է բնակելի շենքին ու հայտնվել մայթին

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Ալբերտ Ա.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Վարդանանց փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել հետիոտնի համար նախատեսված վայրով և բախվել բնակելի շենքին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի առջև հայտնված թափառող շունը ու վարորդը շանը չհարվածելու համար փորձել է խույս տալ, սակայն չի կարողացել և կորցրել է ավտոմեքենայի կառավարումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս