Վրաստանում հայտարարել են ընտրություններում արտաքին միջամտության մասին
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ օտար երկրները Վրաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ինտենսիվորեն միջամտում են ընտրական գործընթացին։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Քանի որ ընդդիմության անկարողությունն ավելի ակնհայտ է դառնում, ընտրական գործընթացին արտաքին միջամտության հաճախականությունն ու ինտենսիվությունը մեծանում է։ Երկրից դուրս եկող այս քարոզչության նպատակը ընդդիմության համար օրակարգ ստեղծելն է, ինչն էլ տեղի է ունենում։ Բառացիորեն օր չի անցնում առանց օտարերկրյա հայտարարության, հարցազրույցի, հեռուստաշոուի, հոդվածի կամ այցի, որն ուղղակիորեն կապված է խորհրդարանական ընտրությունների, ընդդիմության օրակարգի հետ, և այդ տեղեկատվությունը փոխանցվում է ընդդիմադիր լրատվամիջոցներին»,- ասել է Պապուաշվիլին։
Նրա խոսքով, վերջին 21 օրվա ընթացքում օտար երկրներից բացահայտվել է Վրաստանում աջակողմյան «Վրացական երազանք» կուսակցության քննադատությանն ուղղված հոդվածների, հեռուստահաղորդումների և հայտարարությունների տարածման շուրջ 90 դեպք։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։