
Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատավարությունը

Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատավարությունը։
Քոչարյանն ու փաստաբանները ներկա չեն նիստին։
Վճռաբեկ հակակոռուպցիոն դատարանը սեպտեմբերի 12-ին բեկանել էր Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործը կարճելու վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի 2021 թվականի որոշումը և գործն ուղարկվել նոր քննության։
Ավելի վաղ, Սահմանադրական դատարանը ՀՀ Քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 3-րդ մասը (հոդվածը սահմանում է առաջադրված մեղադրանքը փոփոխելու և լրացնելու սահմանները) Սահմանադրությանը համապատասխանող էր ճանաչել։ Այս որոշումը դատախազությանը հնարավորություն տվեց վերաորակավորել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ մեղադրանքները և նոր քննություն սկսել: