Բժիշկը ցրել է քաղցկեղի բուժման 3 միֆ
Գինեկոլոգ Տատյանա Իլյուխինան ցրել է քաղցկեղի բուժման մասին մի քանի առասպելներ: Բժիշկը թվարկել է երեք տարածված սխալ պատկերացումներ իր Telegram-ի ալիքում։
Մասնավորապես, բժիշկը առասպել է անվանել այն պնդումը, թե ծոմն օգնում է բուժել քաղցկեղը։ Նա բացատրել է, որ իրականում ծոմը ծանր սթրես է առաջացնում, իսկ քաղցկեղն ինքնին սթրես է օրգանիզմի համար։
«Ծոմ պահելը անխուսափելիորեն հանգեցնում է օրգանների դիսֆունկցիայի, պաշտպանիչ գործառույթների նվազման և քաղցկեղի դեմ պայքարի համար անհրաժեշտ սննդանյութերի պակասի»,- ըստ shantnews-ի՝ զգուշացրել է գինեկոլոգը։
Միայն հավասարակշռված դիետան կօգնի պահպանել ուժը քաղցկեղի բջիջների դեմ պայքարելու համար, վստահեցրել է բժիշկը։
Բժիշկը նաև վստահեցրել է, որ քաղցկեղով հիվանդ մարդիկ կարող են ուտել միս և այլ սպիտակուցային մթերքներ՝ հակառակ տարածված կարծիքի։ Նրա խոսքով՝ սպիտակուցը «շինանյութ» է, որն օգնում է օրգանիզմին վերականգնվել։ Սպիտակուցից հրաժարվելը կարող է հանգեցնել անդառնալի գործընթացների, պարզաբանել է բժիշկը։
Բացի այդ, նա սխալ է համարել քաղցկեղ ունենալու դեպքում սննդակարգից շաքարը բացառելը, քանի որ այն իբր կերակրում է չարորակ բջիջներին։ Իրականում, Իլյուխինայի խոսքով, գլյուկոզան էներգիայի հիմնական աղբյուրն է, որն օրգանիզմին մշտապես անհրաժեշտ է և հատկապես հիվանդության ժամանակ։