«Նարեկ Մալյանը հինգշաբթի օրն ազատ կարձակվի… Բա՛ստա, ամիկո միո»
Դատարանի սահմանած մեկ տարվա ազատազրկումն ամբողջությամբ կրելով՝ քաղբանտարկյալ Նարեկ Մալյանը հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 19-ին, օրենքի ուժով ազատ է արձակվելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Լրատվամիջոցներին, Մալյանի համախոհներին ու ընկերներին հայտնում եմ, որ ըստ ամենայնի՝ նա Վարդաշենի բանտից դուրս կգա ժամը 10:00-ին։
Հ.Գ. Մալյանին բանտում ամեն անգամ այցելելիս սպասում էի, թե երբ է կալանավորական մասնաշենքի դարպասների մեջ հայտնվելու նրա լայն ժպիտն ու անմիջապես լսվելու նրա չարաճիճի «պրո՛նտո, սինյոր ադվոկատո»-ն։ Այնուհանդերձ, է՛լ չեմ ուզում տեսնեմ էդ պատկերը։ Շաբաթ օրվա այցելությունս՝ թվով 72-րդը, թո՛ղ լինի վերջինը։ Բա՛ստա, ամիկո միո»։