Բաժիններ՝

Հյուսիսային Կորեան ցույց է տվել ուրանի հարստացման օբյեկտի առաջին լուսանկարները

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընն այցելել է ուրանի հարստացման օբյեկտ։ Այցից հետո Փհենյանն առաջին անգամ ցույց է տվել ցենտրիֆուգների լուսանկարները, որոնք վառելիք են արտադրում միջուկային զենքերի համար։

Հյուսիսային Կորեայի ղեկավարն աշխատողներին կոչ է արել ավելի շատ բաղադրիչներ արտադրել մարտավարական միջուկային զենքերի համար՝ նշելով, որ երկրի միջուկային զինանոցը կենսական նշանակություն ունի ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից եկող սպառնալիքներին դիմագրավելու գործում։ Կիմ Չեն Ընի խոսքով՝ զենքերն անհրաժեշտ են «ինքնապաշտպանության և կանխարգելիչ հարձակման հնարավորության համար»։

Reuters-ը նշում է, որ հյուսիսկորեական պետական լրատվամիջոցը Միջուկային զենքի ինստիտուտ Կիմ Չեն Ընի այցը լուսաբանելիս ներկայացրել է լուսանկարներ, որոնցում նա քայլում է ուրանը հարստացնող մետաղական ցենտրիֆուգների շարքերի միջով։

Ենթադրվում է, որ Փհենյանն ունի ուրանի հարստացման մի քանի օբյեկտներ։ Հյուսիսային Կորեան նախկինում ցուցադրել է միջուկային մարտագլխիկների լուսանկարներ: Երկիրը 6 ստորգետնյա միջուկային փորձարկում է իրականացրել 2006-2017 թվականների:

Հյուսիսային Կորեայի միջուկային զենքերի քանակի վերաբերյալ գնահատականները մեծապես տարբերվում են։ Ըստ հուլիսին հրապարակված Ամերիկյան գիտնականների ֆեդերացիայի զեկույցի՝ Փհենյանը, հնարավոր է, արտադրել է բավականաչափ տրոհվող նյութ՝ մինչև 90 միջուկային մարտագլխիկ ստեղծելու համար, բայց, հավանաբար, ստեղծել է նման շուրջ 50 մարտագլխիկ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս