Այսօր իր գործով դատական նիստի ընթացքում Հրայր Թովմասյանը թվարկեց օրենսդրությամբ նախատեսված այն հիմքերը, որոնց պարագայում այդ վարույթը պետք է կարճվեր, հատուկ շեշտեց, որ իր ընթացակարգային անձեռնմխելիությունը հաղթահարված չլինելու պարագայում գործի քննության ցանկացած փուլում գործը ենթակա է կարճման, այսինքն՝ չպետք է կատարել Սիզիփոսյան աշխատանք, եթե դա հնարավոր է չանել։