
Մարիխուանա և կանեփի թփեր են հայտնաբերվել
Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություն ստացան. Մրգաստան գյուղի 28-ամյա բնակիչը աճեցնում է կանեփ, պահում և օգտագործում է թմրանույթ։
Տեղեկությունը ստուգվեց և հաստատվեց։
Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Մրգաստանցու հաշվառման հասցեում և տնամերձ հողամասում կատարվեց զննություն։ Հայտնաբերվեց կանեփի 22 թուփ։ 28-ամյա երիտասարդը իրավապահներին ներկայացրեց նաև մարիխուանայի նմանվող 46 գրամ զանգված։
Կազմված փաստատթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչկան բաժին։ Հանգամանքները պարզվում են։