Բուդապեշտը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար

ատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն։ 

«Հունգարիան միշտ խաղաղության կողմնակիցն է եղել։ Կովկասի ժողովուրդը նույնպես խաղաղ կյանքի իրավունք ունի, դրա համար Բուդապեշտը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու համար»,- գրել է Սիյարտոն։ 

Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն սեպտեմբերի 10-ին ժամանել է Երևան։ Նա մասնակցել է «Երևանյան երկխոսություն» խորագրով միջազգային համաժողովի պանելային քննարկումներից մեկին։ Սիյարտոն Երևանում հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ։ 

Տեսանյութեր

Լրահոս