
Հայկական ծագման ապրանքների արտահանումն առանց ոսկու արտահանման նվազել է շուրջ 4 տոկոսով

Հայաստանում կես տարում գրանցվել է ապրանքների արտահանման 2.3 անգամ աճ, սակայն հայկական ծագման ապրանքների արտահանումն, առանց ոսկու արտահանման, նվազել է շուրջ 4 տոկոսով:
Այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում` 2024 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվության ներկայացմանը:
«2024 թվականի հունվար-հունիսին գրանցել ենք ապրանքների արտահանման աճ 2.3 անգամ, սակայն հայկական ծագման ապրանքների արտահանումն, առանց ոսկու արտահանման, նվազել է շուրջ 4 տոկոսով: Ներմուծման աճը կազմել է 86.5 տոկոս, առանց վերաարտահանման ազդեցության ներմուծումը նվազել է 6.7 տոկոսով»,-ասաց Հովհաննիսյանը: