Այս երգը հայրենիքի հանդեպ ունեցած անսահման սիրո զգացումի մասին է. Ռուբեն Մխիթարյան

«Hayat Project»-ն այսօր՝ Արցախի անկախության օրը, ներկայացրել է «Ես Քո Արցախն եմ, Դու Իմ Հայաստանը» երգը, որի հեղինակը ռեժիսոր, պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանն է:

«Իմ ընկալմամբ՝ այսպիսի երգ պիտի գրվեր 1991թ.: Գուցե դրանից հետո մենք ունենայինք հայրենիքի մասին այլ ընկալունակություն ունեցող հասարակություն: Այս երգեը մեր մասին է, սիրո մասին է, այս երգը հայրենիքի հանդեպ ունեցած անսահման սիրո զգացումի մասին է»-ասում է Ռուբեն Մխիթարյանը:

Առաջին անգամ ստեղծվում է մի երգ, որում հիշատակվում են Հայաստանի գրեթե բոլոր քաղաքները, բնակավայրերից շատերը:

«Երգը միմյանց գնահատելու, սիրելու, միմյանց ներելու, համախմբվելու, ինքներս մեզ վերագնահատելու և արարելու մասին է: Երգ, որում բոլորը կգտնեն իրենց փոքրիկ հայրենիքը, ծննդավայրը, հայրենի տունը, իրենց անցյալն ու ներկան…»,-նշում է Ռուբեն Մխիթարյանը:
Վերջինս նկատում է՝ ինքը միգուցե իր կյանքում ավելի լավ երգ կգրի, բայց ավելի կարևոր երգ հաստատ չի գրի:

Կարդացեք նաև

Երգի հեղինակ Ռուբեն Մխիթարյանն ասում է՝ այս երգը աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայերի, բոլորիս մասին է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս