Իշխանությունները որքան «անզիջում» պայքար են մղում կոռուպցիայի դեմ, այնքան կոռուպցիան Հայաստանում բարգավաճում է։ Անդադար նախկինների թալանից ու կոռումպացվածությունից են խոսում, իրենց քթի տակ վխտացող կոռուպցիան չեն տեսնում։ Չեն տեսնում, որովհետև իրենք էլ մասնակից են դրան։
Հասուն հասարակություններում կուսակցությունների նախընտրական ծրագրերը չեն հանդիսանում քարոզչական կարգախոսների ժողովածու․ դրանք ունեն հստակ քաղաքական, ինստիտուցիոնալ և բարոյական նշանակություն։ Նախընտրական ծրագիրը նախևառաջ պայմանագիր է կուսակցության և ընտրողի միջև։ Այն սահմանում է, թե առաջիկա ընտրական շրջանում ո՞ր խնդիրներն է տվյալ քաղաքական ուժը ճանաչում որպես առաջնահերթ և ի՞նչ գործիքներով ու միջոցներով է իրականացնելու հռչակված նպատակները։
Մինչ Նիկոլ Փաշինյանը Տիգրան Ավինյանի հետ փորձում է չոր դուրս գալ պետությանը միլիոնների վնասներ հասցրած ԱՆԻՖ-ի շուրջ ստեղծված խայտառակ պատմությունից ու պատասխանատվությունը դնել ուրիշների վրա, հայտվում է արտասահմաններում թաքնվող ԱՆԻՖ-ի նախկին տնօրենն ու Նիկոլ Փաշինյանին է մեղադրում հետաքրքրությունների ֆոնդի միջոցով իրականացված ծրագրերի ձախողման համար։
7.2 միլիարդով ինչեր կարելի էր անել, որ չեն արել։ Դա էլ «Հայաստան» հիմնադրամի 100 միլիոնը չէ, որ ասեն՝ խառնել ենք բյուջեի փողերին ու հետքը կորցրել։ Պետական միջոցներով սեփական քաղաքական շահերն են առաջ տարել։ Այսօր էլ շարունակում են նույնն անել։ Սպասվող ընտրություններին ընդառաջ՝ պատրաստվում են ավելացնել դոտացիաները, սուբսիդիաները ու կրկին՝ պարտքերի հաշվին։ Մի քանի ամսում արդեն հասցրել են բյուջեի վրա 1 մլրդ դոլարից ավելի պարտք դնել։
Որքան իշխանություններն ավելի շատ են խոսում զբոսաշրջությունը խթանելու ու զարգացնելու մասին, այնքան ավելի քիչ զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան։ Տարեսկզբից սկսած զբոսաշրջային հոսքերն անխափան նվազում են։
Հայաստանի կառավարությունը տարեսկիզբը նշանավորել էր տարբեր նախարարություններին ենթակա հիմնադրամների ստեղծումով, որոնք բոլորը փաթեթավորել ու պայմանավորել էր ստեղծված անհրաժեշտությամբ։ Իսկ տարվա ընթացքում արդեն տեսանելի դարձավ, թե ինչպես են պետական բյուջեից հսկայական գումարներ, աստղաբաշխական դրամաշնորհներ ուղղվում նորաստեղծ հիմնադրամներին։