Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի հաստատմանն առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ Լյուքսեմբուրգում քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի վերջնականացմանն ու հաստատմանն առնչվող հարցեր։

«Երկուստեք ընդգծվել է տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության խթանման հարցում փոխշահավետ ծրագրերի կյանքի կոչման կարևորությունը, ինչին մեծապես կարող են նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ու օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները»,- նշված է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը մտքեր են փոխանակել ներկայիս հիբրիդային սպառնալիքների հաղթահարման մեխանիզմների շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031