Լինում է՝ թուրք վարորդները մեր զորամասի համար քարածուխ են բերում, այլ ստրատեգիական բեռներ. արտահանող
Բեռնափոխադրման ոլորտում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ արտահանող բեռնատարների վարորդներն այսօր ակցիա են կազմակերպել:
Բեռնափոխադրմամբ զբաղվող Ալեքսան Հովակիմյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրենք մասնագիտական բավարար փորձ ունեն և կարող են աջակցել՝ ունենալու բոլորովին նոր ոլորտ:
«Այստեղ կան ստրատեգիական տարրեր: Անգամ Թուրքիայի վարորդները վրացական համարներով դիմում են, որը հաստատվում է, որ ստրատեգիական բեռներ բերվեն Հայաստան: Օրինակ, կարող է քարածուխ լինի մեր զորամասերի համար: Էնքան են կորցնում մարդիկ իրենց հավասարակշռությունը, որ կարող են այդպիսի մեքենաներ հաստատել, և թուրք վարորդները քարածուխ բերեն մեր զորամասերի համար: Լավ է, որ մեր Պաշտպանության նախարարությունն այստեղ արթուն է գտնվում, տվյալները ստուգում է և ասում, որ չեն կարող օտարերկրյա մեքենաներ զորամասի համար վառելիք բերել: Բայց խնդիրն այն է, որ այն միջնորդը, ով այդ գործարքն արել է, նրան դա չի հետաքրքրում, կարևորն իր գումարն է: Ես համարում եմ, որ սնունդը, ստրատեգիական բեռները հայ բեռնափոխադրողները պիտի ներկրեն, որպեսզի ամբողջ շարժը հսկվի»,- շարունակել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում