Բաժիններ՝

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորակից

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն oգոստոսի 28-ին, ժամը 20:34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավանի ամառանոցների մոտ քաղաքացին ընկել է ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ 

Փրկարարները քաղաքացի Ժ. Ա.-ին (ծնված 1990 թ․) պատգարակով դուրս են բերել ձորակից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031