Կոնվերս Բանկը հայտարարում է պարտատոմսերի ցուցակման մասին

Կոնվերս Բանկի 5 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերը ցուցակցել են Հայաստանի ֆոնդային բորսայում. ցուցակման պահից թույլատրվել է նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Պարտատոմսերը տեղաբաշխվել են նախատեսվածից ավելի կարճ ժամկետում: Թողարկման ընդհանուր ծավալի կեսից ավելին տեղաբաշխվել է Converse Mobile հավելվածով՝ հիմնականում մանրածախ ներդրողների շրջանում:

«Ուրախությամբ կարող ենք փաստել, որ Կոնվերս Բանկի պարտատոմսերի նկատմամբ բարձր պահանջարկը պահպանվում է: Բանկը մտադիր է շարունակել կորպորատիվ պարտատոմսերի թողարկումները՝ միաժամանակ քայլեր ձեռնարկելով երկրորդային շուկայում դրանց հասանելիությունը մեծացնելու ուղղությամբ, ինչը Բանկի հաճախորդներին հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել խնայողությունները, ձեռք բերել նաև բորսայում շրջանառվող պարտատոմսեր, իսկ, անհրաժեշտության դեպքում նաև վաճառել դրանք՝ կանխիկացնելով խնայողությունը և ստանալով եկամուտ»,-ասել են Կոնվերս Բանկում:

Կոնվերս Բանկի պրոդուկտների և ծառայությունների մասին տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայք՝ conversebank.am կամ զանգահարել 010-511-211:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Տեսանյութեր

Լրահոս