Ցուցարարները կոտրել են մարզադաշտի ցանկապատի մի մասը, որտեղ ընթանում է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համագումարը
Չիկագոյում զանգվածային բողոքների մասնակիցները կոտրել են United Center մարզադաշտի շուրջ գտնվող մետաղյա ցանկապատի մի քանի հատվածներ, որտեղ անցկացվում է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության համագումարը։ Այս մասին դեպքի վայրից հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Ցուցարարները հավաքվել են վնասված ցանկապատի մոտ, բայց առաջ շարժվել չեն կարողացել: Այդ հատվածի երկայնքով շարվել են ոստիկանության մի քանի տասնյակ աշխատակիցներ՝ հատուկ հանդերձավորմամբ: Մի քանի հոգի բերման են ենթարկվել։
Չիկագոյի ոստիկանապետ Լարի Սնելինգը՝ ի պատասխան ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին, թե միջադեպի ժամանակ տուժողներ եղել ե՞ն, բացասական է պատասխանել։
Ավելի ուշ ոստիկանության աշխատակիցները վերականգնել են ցուցարարների կողմից կոտրված ցանկապատի հատվածները։ Միջադեպի վայրում մնացել են պաղեստինամետ ակտիվիստների մի քանի ցրված խմբեր։
Ակցիան կազմակերպել է միավորումը, որն ստացել է «Երթ դեպի Դեմոկրատական կուսակցության ազգային համագումար» անվանումը։ Միավորման մեջ են մտել մի քանի տարբեր կազմակերպություններ, որոնք հանդես են գալիս Պաղեստինի, աշխատավորների և միգրանտների պաշտպանությամբ: