ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի նկատմամբ պարտավորությունները չեն փոփոխվել. ՌԴ ԱԳՆ
ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի նկատմամբ պարտավորությունները չեն փոփոխվել, բացի ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից, ՀՀ-ի համար կայունության այլընտրանքային երաշխավորներ չկան։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Ինչ վերաբերում է Հայաստանի մասնակցությանը ՀԱՊԿ-ի ընդհանուր աշխատանքին, ապա այժմ Երևանում գերակշռում է փոխգործակցությունից հեռանալու դիրքորոշումը, որը, ինչպես տեսնում ենք, հակասում է Հայաստանի ժողովրդի շահերին, էապես թուլացնում է ազգային անվտանգությունը։ Կազմակերպության շրջանակում փոխադարձ պարտավորությունները մնում են անփոփոխ»,- նշել է նա։
Աղասանդյանի խոսքով` այս փուլում դռները բաց են ՀԱՊԿ-ում լիարժեք համագործակցելու համար։
«Ակնկալում ենք, որ հայ գործընկերները, հաղթահարելով կասկածները, կրկին կցուցաբերեն համատեղ աշխատանքի հանձնառություն՝ ի շահ բարեկամ հայ ժողովրդի ռազմավարական շահերի»,– հավելել է նա։