Հայաստանն իրենից վանում է դաշնակիցներին` նրանց հետ հարաբերություններն ամրապնդելու փոխարեն։ Այս մասին «Հայաստան-Արցախ» երիտասարդական միության կազմկոմիտեի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն Ադրբեջանում իրականացվող կեղծ դատավարությունները, գերեվարված արցախահայերի անհիմն ազատազրկումն ու շինծու գործերով նրանց ազատազրկման դատապարտումը գնահատեց, որ այս ամենը կատարում է մի պետություն՝ ի դեմս Ադրբեջանի, որը միջազգային իրավական բոլոր զսպող գործիքներին հակադրվում է ամենակոշտ ձևով, առանց մեղադրյալներին լիարժեք փաստաբանական պաշտպանության հնարավորություն տալու:
Հուլիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայ Հեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ պրն. Հակոբ Տեր-Խաչատուրյանին։
ՆԱՏՕ-ի զորքերը չպետք է ուղղակիորեն մասնակցեն ուկրաինական հակամարտությանը, այդ թվում` խոցեն ռուսական ինքնաթիռներն ու հրթիռներն Ուկրաինայի տարածքում։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ուկրաինական ТСН հեռուստաալիքի եթերում։
Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի և ամերիկյան «Մայամի-Ինտեր»-ի հարձակվող Լիոնել Մեսին բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է:
Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի 3-րդ տեղի համար խաղում Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականն այսօր մրցեց Ադրբեջանի ընտրանու հետ:
Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Իսրայելական «Jerusalem Post» թերթում հրապարակվել է վերլուծություն Անկարա-Դամասկոս հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհին հերթեր չկան, իսկ անցակետն աշխատում է բնականոն ռեժիմով: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Իրանում Ադրբեջանի դեսպանությունը վերսկսել է գործունեությունը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ մանրամասնելով, որ իրանական կողմը` որպես հավատարմագրման երկիր, «Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի» շրջանակում անվտանգության ապահովման իր պարտավորությանը համապատասխան, միջոցներ է ձեռնարկել մեր դեսպանատան նոր շենքի առջև դիվանագիտական պահպանություն ապահովելու համար»:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ իրականացրած 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն առաջին անգամ իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել հուլիսի 13-ին Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում անցկացվող հանրահավաքի ժամանակ, երբ հանդիսատեսի շարքում մի քանիսը նկատել են նրա տարօրինակ վարքը միջոցառման վայրից դուրս։ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Իրանում Ադրբեջանի դեսպանությունը վերսկսել է գործունեությունը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Իտալիայի չեմպիոն «Ինտերի» ֆուտբոլիստները վերադարձել են արձակուրդից և առաջին մարզումն անցկացրել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ուրախությամբ արձանագրեցինք, որ մայիսյան երիտասարդական ֆորումը նոր պտուղներ է տալիս:
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի արդյունավետ կիրարկման, կառավարման անհրաժեշտ գործիքակազմի ներդնման և մարդկային կարողությունների զարգացման նպատակով՝ հուշագիր է ստորագրվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրն իրականացնող CNFA ընկերության միջև։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր դեմ մահափորձից հետո վերաշարադրել է հանրապետականների հավաքի համար պատրաստված իր ելույթը, շնորհակալություն է հայտնել Գաղտնի ծառայության գործակալներին։
Քուվեյթի նավթային կորպորացիան (KPC) հայտարարել է, որ Քուվեյթի Ֆայլակա կղզուց արևելք՝ Պարսից ծոցում, հայտնաբերել է «հսկա»՝ Ալ Նոհաթա նավթային հանքավայրը:
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը X-ի էջում տարածել է Դոնալդ Թրամփի՝ 2023 թվականի օգոստոսին՝ ձերբակալության պաշտոնական ընթացակարգի ժամանակ արված լուսանկարը և վստահություն է հայտնել ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակի կապակցությամբ։
Փենսիլվանիա նահանգի Բաթլեր քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ուղղությամբ հնչած կրակոցներից հետո Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հուլիսի 13-ին ոստիկանության Էրեբունու բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, որ Խորենացու փողոցի խանութներից մեկում գողացել են իր դրամապանակը, որի մեջ փող և բանկային քարտ կար։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հուլիսի 9-ին ՄԱԿ-ի գրասենյակի առջև անցկացված ակցիայի 4 մասնակիցներից բաղկացած խումբը, որը պահանջում էր ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ պատմամշակութային, հոգևոր հուշարձանները և մասնավոր սեփականությունը պահպանելու համար, հանդիպել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի հետ:
Հայաստանում էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան:
Brent նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է մեկ բարելը 85,16 դոլար, ինչը 0,13 դոլարով (0,15 տոկոս) բարձր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Ուրբաթ այդ պայմանագրերն էժանացել էին 0,37 դոլարով (0,4 տոկոս)՝ մեկ բարելը 85,03 դոլար։
Հուլիսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 10:52-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06։52-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․27⁰ և արևելյան երկայնության 46.10⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Նախիջևան սահմանային գոտի՝ Քաջարան քաղաքից 14 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 3․5 մագնիտուդով երկրաշարժ:
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները, լինել զգոն և հետևել փրկարարների հրահանգներին:
«Ժամանակին, երբ ակտիվ շրջանառության մեջ դրվեց կոմունիկացիաների ապաշրջափակման թեման, դա ներառում էր տարածաշրջանային բոլոր ճանապարհների բացում:
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս.Կիպրիանոս եպիսկոպոսի, Հուստիանե, Եվփիմե, Քրիստինե կույսերի և 45 վկաների հիշատակի օրը, գրում է qahana.am-ը։
«Իրանի նախկին արտգործնախարար Զարիֆի հուշերից մի հատվածի հրապարակայնացումը, ըստ որի՝ Հայաստանը մերժել է պատերազմը պատվաբեր եղանակով և մեզ ավելի ձեռնտու փուլում կանգնեցնելու իրանական առաջարկը, Հայաստանի ներքին մթնոլորտը փոխելու հսկայական պոտենցիալ ունի։ Մինչ այդ գիտեինք, որ Հայաստանը 44 օրյայի ժամանակ երկու անգամ էլ մերժել է ռուսական կողմի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը։