Իսրայելին անհանգստացնում է Թուրքիա-Սիրիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

Իսրայելական «Jerusalem Post» թերթում հրապարակվել է վերլուծություն Անկարա-Դամասկոս հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Վերլուծությունում նշվել է, որ այդ գործընթացը նպաստելու է հակաիսրայելական ճակատի ուժեղացմանը:

Մերձավոր Արևելքի լուրերի գլխավոր խմբագիր Սեթ Ֆրանթզմանի կողմից գրված վերլուծության մեջ շեշտվում է, որ երկու երկրների միջև հարաբերությունների վերակազմավորումը տարածաշրջանում նոր զարգացումների պատճառ կարող է դառնալ:

Բացի այդ ընդգծվել է, որ Սիրիա-Թուրքիա մերձեցումը կարող է ավելացնել Իսրայելի և Թուրքիայի միջև առկա հարաբերություններում եղած լարվածությունը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս կայացած «Հյուսիսատլանտյան (ՆԱՏՕ-NATO) անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովից» վերադառնալիս էր հայտարարել, որ ամեն պահի կարող է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հանդիպման հրավեր ուղարկվել:

Ավելի վաղ Ասադն էր հայտարարել նաև, թե թե ինքը բաց է Սիրիա-Թուրքիա հարաբերությունների կարգավորման տեսանկյունից ամեն տեսակ նախաձեռնության՝ շեշտելով ինքնիշխանության նկատմամբ հարգանքի մասին պարտադիր պայմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031