ՆԱՏՕ-ին Ուկրաինայի օդային տարածքում ռուսական ինքնաթիռներ չի խոցի․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի զորքերը չպետք է ուղղակիորեն մասնակցեն ուկրաինական հակամարտությանը, այդ թվում` խոցեն ռուսական ինքնաթիռներն ու հրթիռներն Ուկրաինայի տարածքում։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ուկրաինական ТСН հեռուստաալիքի եթերում։

«ՆԱՏՕ-ի քաղաքականությունն անփոփոխ է. մենք չենք մասնակցի այդ հակամարտությանը… Մենք կաջակցենք Ուկրաինային ռուսական ինքնաթիռների ոչնչացման հարցում, բայց ՆԱՏՕ-ն ուղղակիորեն չի ներքաշվի», – ասել է Ստոլտենբերգը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է, որ դաշինքը կշարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին, այդ թվում՝ ամրապնդելով երկրի հակաօդային պաշտպանությունը։

Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները վճռական են՝ հնարավորինս շուտ F-16 կործանիչներ մատակարարելու Կիևին։

ՆԱՏՕ-ի՝ հուլիսի 9-ից 11-ը կայացած գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում դաշինքի երկրների ղեկավարները հավաստիացրել են, որ կշարունակեն աջակցել Ուկրաինային «լիակատար եվրաատլանտյան ինտեգրման, ներառյալ ՆԱՏՕ-ին անդամակցելու անշրջելի ճանապարհին»։

Տեսանյութեր

Լրահոս