«Այս տղան լրիվ գժվել է, սպառնում է մտնել Իսրայել». հոլանդացի քաղաքական գործիչը՝ Էրդողանի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի օրինակով Իսրայել մտնելու մասին հայտարարությանը հաջորդել են մի շարք արձագանքներ, որոնք դատապարտում են Թուրքիային և Էրդողանին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Էրդողանի վերոհիշյալ հայտարարությանն արձագանքել է Նիդերլանդների ծայրարհեղ աջ «Ազատություն» կուսակցության նախագահ Գերտ Վիլդերսը։ Նշենք, որ նա հայտնի է իր հակաթուրքական և հակաէրդողանական դիրքորոշմամբ։

Գրառման մեջ Վիլդերսը մասնավորապես նշել է. «Իսլամաֆաշիստ Էրդողանը սպառնում է ներխուժել Իսրայել։ Այս տղան լրիվ գժվել է։ Թուրքիան պետք է դուրս վռնդվի ՆԱՏՕ-ից»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031