Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի աշխատանքային այցը Կիպրոս

Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Կիպրոս։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։  Այցի շրջանակներում կայանալու է նախարար Միրզոյանի և Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Կիպրոսի ԱԳ նախարարի հրավերով Արարատ Միրզոյանը կմասնակցի և ելույթով հանդես կգա Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին:

Ծրագրված են նաև հանդիպումներ Կիպրոսի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031