Բաժիններ՝

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ հայցը վաղը կուղարկվի Վրաստանի ՍԴ

Այսօր՝ հուլիսի 29-ին, Սահմանադրական դատարան կներկայացվի ընդդիմության հայցն ընդդեմ իշխող մեծամասնության նախաձեռնությամբ խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ըստ առկա տեղեկությունների՝ հայցը ստորագրել են խորհրդարանի 32 ընդդիմադիր պատգամավորներ։

Ընդդիմությունը Սահմանադրական դատարանից պահանջում է հաստատել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի Սահմանադրության 22-րդ և 78-րդ հոդվածներին անհամապատասխանության փաստը և չեղարկել նշված օրենքը։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և հասարակական կազմակերպություններն ու ԶԼՄ-ները նույնպես Սահմանադրական դատարան են դիմել նույն խնդրով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031