Բաժիններ՝

Ատամնաբույժն անվանել է արդյունավետ ատամի մածուկ ընտրելու կանոնները

Ատամի մածուկ ընտրելիս աբրազիվության ինդեքսը գլխավոր գործոնն է, ասել է ատամնաբույժ Վյաչեսլավ Մինկոն։ Նա NEWS.ru-ի հետ զրույցում անվանել է արդյունավետ ատամի մածուկ ընտրելու կանոնները։

«Չնայած սուպերմարկետներում ատամի մածուկներն ազատ վաճառվում են, սակայն լավ կլինի խորհրդակցել ձեր ատամնաբույժի հետ: Իսկ ընտրությունը վստահիր բժշկին»,- ըստ shantnews-ի՝ ասել է բժիշկը։

Նա պարզաբանել է, որ, օրինակ, ֆտորով ատամի մածուկները որոշ մարդկանց համար կարող են վնասակար լինել։

Մինկոն ասել է, որ ատամի մածուկ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել ոչ թե բաղադրությանը, այլ աբրազիվության ինդեքսին (RDA), որը պետք է լինի ոչ ավելի, քան 75։ Եթե ցուցանիշը ավելի բարձր է, ապա մածուկը կարող է ագրեսիվ ազդեցություն ունենալ ատամների վրա, եւ էմալը վնասել, եզրափակել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031