Այլասերվածություն՝ կառավարության «քթի տակ»

Երեկվանից համացանցի հայկական տիրույթը ողողված է մայրաքաղաք Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, այլասերվածության ու հասարակության նկատմամբ տարրական հարգանքի բացակայության նոր բարձունքի նվաճման կադրերով:

Տարբեր սեռերի մերկ կանայք  ու տղամարդիկ, առավելագույնը՝ լողազգեստով, իսկ տղամարդիկ՝ միայն վարտիքով, ինչ-որ ֆլեշ-մոբ են իրականացնում Հանրապետության հրապարակում՝ սուրճ կամ ջուր կամ էլ հյութ խմելու գործողությամբ:

Եվ թեպետ տեսանյութերում ու լուսանկարներում երևում է, որ դրանք արված են ոչ մարդաշատ ժամերին, այնուամենայնիվ, տարածքում մարդիկ կան, այդ թվում՝ կանայք ու տարեցներ: Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ոստիկանությունից 168.am-ի հետ զրույցում ասացին՝ տեսանյութերի մասով ոստիկանությունում հաղորդում չկա ներկայացված:

Հաղորդում, թերևս, իսկապես չկա ներկայացված, բայց այդ դեպքում ինչո՞վ են զբաղվում 7/24 ռեժիմով տարածքում հերթապահություն իրականացնող, Նիկոլ Փաշինյանի անդորրը փայփայող պարեկները: Թե՞ նրանք կոնկրետ նպատակների համար են այդտեղ ու առհասարակ Երևանի փողոցներում գտնվում:

Կարդացեք նաև

Այս տեսարանը նախ և առաջ անարգանք է այդ սանձարձակ վարքագիծը դրսևորողների ուղիղ դեմ դիմացի լուսամուտների հետևում աշխատանքի իմիտացիա անող մարդուն, կամ էլ ինքն ու իր կողքի կաբինետում «աշխատող» իր կինը խնդիր չունեն նման տեսարանների հետ, ու իրենց համար լրիվ նորմալ ու նույնիսկ զվարճալի է դա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031