Ղազախստանը կառաջարկի արգելել 7 տարուց ավելի օգտագործված ավտոմեքենաների ներմուծումը ԵԱՏՄ երկրներ

Ղազախստանի իշխանությունները մտադիր են արգելել 7 տարուց ավելի օգտագործված ավտոտրանսպորտային միջոցների ներկրումը երկիր և պատրաստվում են նախաձեռնել նման միջոցների ընդունում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում։

Այս մասին հայտարարել է Ղազախստանի արդյունաբերության նախարարության ինտեգրման և միջազգային համագործակցության վարչության տնօրեն Ադիլբեկ Բեկտիբաևը։

«(Արդյունաբերության նախարարության) աշխատանքային խմբի անդամներից եղել է առաջարկություն սահմանափակել յոթ տարուց ավելի օգտագործված տրանսպորտային միջոցների ներկրումը երկիր: Մենք ուրախ կլինենք դա անել, և, համապատասխանաբար, կփորձենք ներկայացնել նյութեր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) խորհրդի նիստին՝ տեխնիկական կանոնակարգում նման փոփոխություններ կատարելու համար», – Աստանայում կայացած հանրային լսումների ժամանակ Բեկտիբաևի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ըստ պաշտոնյայի, «եթե բոլոր հինգ երկրներն էլ աջակցեն մեզ միաձայն, ապա միության տարածք, ընդհանուր առմամբ, չեն ներկրվի նման փոխադրամիջոցներ»։

Նա հավելել է, որ նախարարությունը փոփոխություններ կկատարի Ղազախստանի բոլոր նորմատիվ իրավական ակտերում, «որոնք քաղաքացիներին թույլ չեն տա ներկրել տրանսպորտային միջոցներ ոչ անձնական օգտագործման համար»:

Տեսանյութեր

Լրահոս