Արմեն Աշոտյանի գործը քաղաքական է իր էությամբ, այստեղ քրեական բաղադրիչ չկա. Գագիկ Մինասյան

Այսօր դատարանը քննելու է Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու հարցը։ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2018 թվականին իշխանության են եկել մարդիկ, ովքեր օրենքը մի կողմ են դրել։

«Իրենք էին ասում, որ չկա որևէ մի դատավոր, ով իրենց կամքը չկատարի։ Եվ իրենք դա այսօր անում են իրենց գործով։ Բացի դրանից, դիվանագիտական այն կառույցները, որոնք հավատարմագրված են Հայաստանում՝ դեսպանատների մակարդակով, իրենք աչք են փակում այն ապօրինությունների վրա, որն իրականացվում է Հայաստանում, այդ թվում՝ նաև դատական համակարգում։ Այս ամիսների ընթացքում, երբ Արմեն Աշոտյանը կալանավորված է, դատական նիստերում հայտնի դարձավ, որ ամբողջ գործը ոտքից գլուխ կարված է։ Եվ սա իր էությամբ քաղաքական է, այստեղ քրեական ոչինչ չկա»,- նշեց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031