Նյարդաբանը թվարկել է ուղեղի առողջությանը վնաս հասցնող մթերքները
Նյարդաբան Ելենա Սուրսկայան ասել է, որ ուղեղի առողջության համար անհրաժեշտ է գլյուկոզա օգտագործել։ Այս մասին, ըստ shantnews-ի՝ հայտնում է aif.ru-ն։
Նա ընդգծել է, որ չիպսերը, քաղցր գազավորված ըմպելիքները, թխած ուտեստները և էներգետիկ ըմպելիքները պարունակում են «վատ» ածխաջրեր, որոնք միայն վնասում են ուղեղի առողջությանը։ Ավելորդ գլյուկոզան նույնպես վնասում է ուղեղին։ Դրա պատճառով կարող է նվազել կենտրոնանալու և սովորելու կարողությունը։
Սուրսկայան հավելել է, որ «լավ» ածխաջրեր կան ընկույզում, ձավարեղենում և բանջարեղենում: Ուղեղի առողջության համար պետք է նաև ուտել անյուղ խաշած միս, ձուկ, կաթնամթերք և չանտեսել առողջ քունը։