American Express-ի ռուսական «դուստրը» լուծարման դիմում է ներկայացրել

American Express Company» ընկերության ռուսական դուստր ձեռնարկությունը՝ «American Express bank»-ը, լուծարման դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Կան տեղեկություններ ընկերության լուծարման ընթացակարգ սկսելու մասին։ P15016 ձևաթղթով 04.07.2024 ամսաթվով առկա է համապատասխան դիմում, – ասվում է ընկերության տեղեկագրում։

Մարտին «AmericanExpress»-ը հայտնել էր Ռուսաստանում և Բելառուսում գործունեության դադարեցման մասին՝ «Ուկրաինայի ժողովրդի վրա Ռուսաստանի չհիմնավորված հարձակման» պատճառով: Այսպիսով, ռուսական և բելառուսական քարտերը արդեն մի քանի ամիս է, ինչ չեն աշխատում արտերկրում, իսկ արտասահմանյան քարտերը՝ Ռուսաստանում և Բելառուսում:

Մայիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրություն էր ստորագրել, որը թույլ էր տալիս Ռուսաստանում «AmericanExpress bank»-ի կամավոր լուծարումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031