Ձերբակալվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի մյուս տեղակալը
Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում երեկ տեղի ունեցած խուզարկության գործի շրջանակներում, «Ազատության» տեղեկություններով, ձերբակալվել է նաև Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գեղամ Կարապետյանը։
Քննչականից ո՛չ հաստատում, ո՛չ հերքում են այս լուրը: Դեռ հայտնի չէ նաև կալանքի որոշում կա՞, թե՞ ոչ։
Երեկ հաղորդել էինք Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի ու մյուս տեղակալ Դավիթ Բալասանյանի ձերբակալության մասին, ձերբակալվել են նաև թաղապետարանի աշխատակիցներ ու քաղաքացիներ:
Դեռևս չհաստատված տեղեկություններով՝ գործն առնչվում է պետական գնումներին ու պաշտոնեական դիրքի չարաշահմանը: