Բաժիններ՝

Մոլերում կբացվեն միգրացիայի և քաղաքացիության ծառայության գրասենյակներ․ ՆԳ նախարար

Նոր կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքների շրջանակում միգրացիայի և քաղաքացիության ծառայության գրասենյակներ կբացվեն Երևանի մոլերում (Yerevan mall, Mega mall)։ Այս մասին հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ նախարարության տարածած տեսաուղերձում։

Նախարարը հայտնել է, որ դրանք կլինեն ժամանակակից գրասենյակներ՝ հագեցած կենսաչափական տվյալների հավաքագրման ինքնասպասարկման սարքավորումներով, մանկական խաղասրահով և սպասարկման միջազգային չափանիշներով։

Նախարար Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանում նոր կենսաչափական համակարգ ներդնելու լայնածավալ աշխատանքները գտնվում են ակտիվ փուլում, և շուտով քաղաքացիները կտեսնեն շինարարական աշխատանքներ Հանրապետության բոլոր մարզերում։

«Մասնավոր գործընկերոջ «Հայ փաս» ընկերության կողմից առաջարկվել և մեր կողմից արդեն իսկ հաստատվել են 13 գրասենյակներ։ Եվ ըստ 10 ընտրության փուլում են։ Հիմնովին վերանորոգվում է վարչական շենքը, որը ծառայելու է նաև որպես միջազգային ստանդարտներով կառուցվող տվյալների կենտրոն։ Այստեղ են իրականացվելու անձը հաստատող փաստաթղթերի անհատականացման և տպագրման աշխատանքները»,- նշել է նախարարը։

Նախարարի հավաստմամբ՝ Հայաստանը փակում է անձնագրային համակարգի հնամաշ և ցածրորակ ենթակառուցվածքի էջը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս